ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Էքսկուրսիաներ Երևանում / ԷԿՈՏՈՒՐ ՆԱԻՐԻԱՆ ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Բացահայտեք, թե ինչպես է ստեղծվում բնական կոսմետիկան

Նաիրիանի դաշտերն ու լաբորատորիան գտնվում են Արա լեռան լանջին բազմած ծաղկառատ Արագյուղում: Այստեղ է ստեղծվում մեր արտադրանքը՝ բույսերի մշակումից, եթերայուղի ստացումից, կոսմետիկական բանաձեւերի մշակումից մինչեւ փաթեթավորում:

Հավատարիմ մեր թափանցիկ աշխատաոճին՝ մենք բացել ենք Նաիրիանի արտադրամասի դռները հանրության առջեւ: Այցելեք մեզ, տեսեք, թե ինչպես են մշակվում դեղաբույսերն ու ծաղիկները՝ վերածվելով կատարելապես բնական կոսմետիկայի:

Պտտվեք լաբորատորիայի շրջակայքում գտնվող մեր փորձարարական պարտեզում:

 •  Տեսեք եթերայուղերի թորման ընթացքը (եւ ըմբոշխնեք բույրը):

 •  Այցելեք լաբորատորիա եւ արտադրամաս, հանդիպեք մեր գիտաշխատողներին ու իմացեք, թե ինչպես են ստեղծվում Նաիրիանի կոսմետիկական բանաձեւերը:

 •  Վայելեք մի բաժակ թեյ, սուրճ կամ հյութ, ինչպես նաեւ համտեսեք տնական անուշահամ թխվածքներ մեր պարտեզի տաղավարում:

 •  Հնարավորություն ստացեք ձեռք բերելու Նաիրիանի տեսականին 15% զեղչով:

Մենք խոսում ենք հայերեն, անգլերեն և ռուսերեն։

Զբոսայցի տևողությունն է 2 ժամ։ Ներառված է թեյի հյուրասիրություն:

Մասնակիցների թիվը՝ սկսած 4 հոգուց։

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Արագյուղ 6/3
          Կոտայքի մարզ, 2403, ՀՀ

Tel +374 41 44-54-42

Www www.nairian.com

Open Աշխատանքային օրեր
          Երկուշաբթի- Շաբաթ՝
         10:00- 16:00
           Նախապես զանգահարեք և 
           պայմանավորվեք այցելության
           օրվա և ժամի համար: