Նոյան Այգի ցուցասրահը Ձեզ է ներկայացնում Հայաստանը իր ամբողջ ներկապնակով: Հազարամյակներ շարունակ Հայաստանը հայտնի է եղել մշակութային ձեռքբերումներով, խոհանոցով և գինեգործությամբ: Մեր նպատակն է արմատապես ներկայացնել հայկական մշակույթը դարձնելով այն հասանելի բոլորին: Մենք ցանկանում ենք այս նախագծում ներգրավել հասարակության այն խավերին ովքեր օտարացել են իրենց արմատներից և իհարկե Հայաստանը ճանաչելու նպատակով մեզ այցելած զբոսաշրջիկներին: Այստեղ կա սրահ, որտեղ պահվում են Հայաստանի հնագույն արժեքներից՝ կավագործության և գորգագործության հազվագյուտ նմուշներ: Այստեղ Դուք կարող եք համտեսել Հայաստանի արևից տաքացած և հասունացած մրգերից պատրաստված՝ գինիներ, չրեր և այլ հայկական ուտեստներ, որոնք պատրաստված են հայկական ավանդական խոհանոցի ավանդույթները պահպանելով: Նոյան Այգի ցուցասրահը կծանոթացնի Ձեզ Հայաստանին և կդարձնի Ձեզ իր մի մասնիկը:
Գառնիի տաճարի հարևանությամբ
Գառնի 2215, Հայաստան
+374 44 49-04-99
www.noahsgarden.am
Աշխատանքային օրեր
Ամեն օր՝ 10:00- 18:00