ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Էքսկուրսիաներ Երևանում / ՍԵՎԱՆ, ՆՈՐԱՏՈՒՍ, ՋԵՐՄՈՒԿ

Խմբային էքսկուրսիա՝ Սևանա լիճ (Հայրավանք), Նորատուս, Սելիմի լեռնանցք, Ջերմուկ, «Հին Արենի» գ/գ-ն (շրջայց և համտես), (ավանդական ճաշ)

Սկիզբ

Տևող.

Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար

Գինը Երևան Քարտով,դրամ/1 անձի համար

08:00

12 ժամ

15000

12750
Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ Կրկ

Կանգառ 1:  Սևանա լիճ (Հայրավանք)

Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ  բարձրության վրա: Հայաստանի մայրաքաղաքից՝ Երևանից 63 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լիճը Կովկասի ամենամեծ լիճն է: Սևանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, իսկ լեռներից արդեն բացվում է լճի հիանալի համայնապատկերը:  Սևանա լճի ջուրը քաղցրահամ է և մաքուր, իսկ լեռնային օդը բարերար ազդեցություն ունի առողջության վրա: Հայրավանքը 9-13-րդ դարում կառուցված հայկական ճարտարապետական հուշարձան է՝ Հայրավանք գյուղում, Սևանա լճի առափնյա ժայռեղեն հրվանդանի վրա: Մեզ հասել է կիսավեր վիճակում, առանց գմբեթի, պահպանվել են եկեղեցին և գավիթը:

 

Կանգառ 2Նորատուս, Սելիմի լեռնանցք

Սևանա լճի ափի երկայնքով ճանապարհը կշարունակվի դեպի Նորատուս գյուղը, որտեղ գտնվում է հայկական խաչքարերի ամենամեծ հավաքածուն։ Խաչքարը իրենից ներկայացնում է տափակ քարե սալ, որի վրա փորագրված է փրկության ճանապարհը խորհրդանշող խաչը։ Ըստ ավանդության, Հայկը՝ բոլոր հայերի նախահայրը, իր ժողովրդին հրամայեց փորագրել Հայաստանում յուրաքանչյուր քար։ Սա է պատճառը, որ այդ 3000 փորագրված քարերի վրա կարելի է տեսնել Հայաստանի տարբեր ժամանակաշրջանի պատմության դրվագներ։ Սելիմի լեռնանցքը գտնվում է 2 500 մ բարձրության վրա: Այստեղից բացվող գեղեցիկ տեսարաններն ընդգրկում են լայն և ընդարձակ կանաչապատ հովիտներ, ժապավենաձև ճանապարհներ ու հոսուն գետեր: 

Կանգառ 3: Ջերմուկ

Անցնելով Սելիմի լեռնանցքով՝ կհասնենք Ջերմուկ, որը  գտնվում է փոքր լեռնաշղթայի վրա և ունի ծովի մակարդակից 2,080 մ բարձրություն՝ շրջապատված լեռներով և անտառներով: Արփա գետի կիրճով լեռնաշղթան բաժանված է երկու մասի: Ջերմուկը հայտնի է իր բուժիչ ջրով: Ջերմուկի ջրերը հարյուրավոր տարիների ընթացքում բազմաթիվ հիվանդությունների բուժման հուսալի միջոց էին: Քաղաքը եզակի է նաև իր ջրվեժով: Ջրվեժի բարձրությունը 72 մ է: Ջրվեժը երբեմն կոչվում է «Ջրահարսի վարսեր»: Ջերմուկն ունի երկար պատմություն, սակայն ներկայիս քաղաքը հիմնադրվել է միայն 1940 թվականին, առաջին առողջարանի ստեղծումից հետո: Ներկայումս Ջերմուկը հայտնի է իր ժամանակակից եւ հարմարավետ առողջարաններով:

Կանգառ 3: «Հին Արենի» գինու գործարան

Ետդարձի ճանապարհին մենք կանգ կառնենք ևս մեկ հետաքրքիր վայրում՝ «Հին Արենի» գինու գործարանում, որտեղ դուք ոչ միայն կծանոթանաք հայկական գինեգործության պատմությանն ու ավանդույթներին, այլև կհամտեսեք գինու տարբեր տեսակներ։

Ինչ է ներառում​

Էքսկուրսավարի ծառայություն՝ ռուսերեն / անգլերեն

guide
Ներառված թանգարանների մուտքերի տոմսեր tickets
Գինու համտես wine-tasting
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ transportation
Անվճար Wi-Fi ավտոմեքենաներում free-wifi
Ջուր bottled-water
Ավանդական ճաշ lunch
01.04.2019-10.11.2019 calendar
15% զեղչը վավեր է 1 տարի

Adress Բաղրամյան 2/80

Tel +374 43 88-44-55

Www www.yeranitravel.com

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր` 08:00-22:00
          Նախապես զանգահարեք և 
          պայմանավորվեք այցելության
          օրվա և ժամի համար: