Խմբային էքսկուրսիա՝ Տաթևի վանք և «Տաթևեր» ճոպանուղի, Քարահունջ, Շաքիի ջրվեժ, «Հին Արենի» գինու գործարան (ավանդական ճաշ)
Սկիզբ |
Տևող. |
Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար |
Գինը Երևան Քարտով,դրամ/1 անձի համար |
08:00 |
14 ժամ |
22000 |
18700 |
Հասանելիությունը |
Երկ |
Երք |
Չոր |
Հնգ |
Որբ |
Շաբ |
Կիր |
01.03.2020 - 10.11.2020 |
|
|
|
|
|
|
|
01.05.2020 - 01.10.2020 |
|
|
|
|
|
|
|
11.11.2020-28.02.2021 |
Հասանելի չէ |
Ինչ է ներառում |
|
Էքսկուրսավարի ծառայություն՝ ռուսերեն / անգլերեն |
![]() |
Գինու համտես | ![]() |
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ | ![]() |
Անվճար Wi-Fi ավտոմեքենաներում | ![]() |
Ջուր | ![]() |
Ավանդական ճաշ | ![]() |
Կանգառ 1: Տաթևի վանք և «Տաթևեր» ճոպանուղի
Տաթևի վանքը միջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտն է: Այն գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի կենտրոնում, որը գտնվում է Երևանից 315 կմ հեռավորության վրա, իսկ Գորիս քաղաքից 30 կմ հեռավորության վրա, Որոտան գետի աջ ափին, համանուն՝ Տաթև գյուղի մոտ: Վանքը կառուցվել է 9-13-րդ դարերում: Այն կառուցվել է Թադևոսի Առաքյալի աշակերտ Սուրբ Եվստաթեոսի պատվին, որը, ինչպես իր ուսուցիչը, քարոզեց քրիստոնեությունը և նահատակվեց նոր հավատի համար: Դեպի Տաթևի վանք կարելի է հասնել «Տաթևեր» ճոպանուղով, որը կառուցվել է Ավստրիա-շվեյցարական Dopplemayer / Garaventa ընկերության ֆինասնավորմամբ՝ «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: 9 ամսվա ընթացքում կառուցված ճոպանուղին աշխարհում ամենաերկարն է (5752 մ) և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Կանգառ 2: Քարահունջ կամ Զորաց քարեր
Քարահունջը կամ Զորաց Քարերը գտնվում են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում: Այն հանդիսանում է աշխարհի ամենահին մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը: Հարավից հյուսիս ձգվող և, միևնույն ժամանակ ճշգրիտ շրջանագաիշ կազմող կարմրավուն խոշոր մոնոլիտների շարքերը տեսանելի են նույնիսկ հեռվից: Կան հավաստի ապացույցներ, որ Քարահունջը կառուցվել է մ.թ.ա. VI հազարամյակում և հանդիսացել աստղադիտարան: Բազմաթիվ կոթողների ներսում արված են անցքեր, որոնք հստակորեն համապատասխանում են այդ դարաշրջանում երկնքում աստղերի դասավորվածությանը: Նմանատիպ կառույցներ են հայտնաբերվել նաև Եվրոպայում: Դրանցից ամենահայտնին մ.թ.ա. 2-րդ հազարամյակին թվագրվող Սթոունհենջն է՝ Անգլիայում:
Կանգառ 3: Շաքիի ջրվեժ
Շաքին համարվում է Հայաստանի ամենագեղատեսիլ ջրվեժներից մեկը: Այն գտնվում է Սյունիքի մարզում, որը հայտնի է իր պատմական և բնական հուշարձաններով: Ջրվեժը ձևավորվում է Շաքի գետի վրա, Որոտանի հոսանքի մեջ՝ հոսելով 18 մետր բարձրությամբ խոր կիրճում: Չնայած փոքր բարձրությանը, ջրվեժի ջրի բարձր ձայնը լսվում է բավականին հեռվից: Շաքիի ջրվեժի հետ կապված նույնիսկ լեգենդ է հյուսվել: Պատմությունը պատմում է գեղեցիկ աղջնակ Շաքեի մասին, որ իրեն ժայռից ցած է նետել՝ հրաժարվելով նվաճողների կամքին ենթարկվելուց: Նրա հագուստի՝ քամուց բացված փեշերը վերածվել են ջրվեժի: Շաքեի պատվին, ջրվեժը կոչվեց Շաքի: Շաքիի ջրվեժի տարածքը բնակեցված է եղել հին քաղաքակրթությունների կողմից, որոնք թողել են ժայռոտ հողերի հետքեր: Ամռանը ճանապարհը դեպի ջրվեժ դառնում է հասանելի, սակայն Դուք ստիպված կլինեք հասնել ջրվեժին նեղլիկ ճանապարհով:
Կանգառ 4: «Հին Արենի» գինու գործարան
Արենին համարվում է գինեգործության ծննդավայրը: Հայաստանում խաղողագործությունը առաջացել է մեր դարաշրջանից շատ տարիներ առաջ: Հայաստանում աճում են վայրի խաղողի և բազմաթիվ տեղական խաղողի տեսակները: Կայցելենք Հայաստանի ամենահին գինեգործարանը, որտեղ կարելի է համտեսել համեղ գինին լավագույն խաղողից:
Բաղրամյան 2/80
+374 43 88-44-55
www.yeranitravel.com
Աշխատանքային օրեր
Ամեն օր` 08:00-22:00
Նախապես զանգահարեք և
պայմանավորվեք այցելության
օրվա և ժամի համար: