ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Էքսկուրսիաներ Երևանում / ԵՐԿՕՐՅԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԴԵՊԻ ԹԲԻԼԻՍԻ

2-օրյա խմբային էքսկուրսիա դեպի Թբիլիսի: Շրջայց քաղաքում, ճոպանուղի, (գիշերակաց հյուրանոցում), Մցխեթա, Ջվարի

Սկիզբ

Տևող.

Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար

Գինը Երևան Քարտով,դրամ/1 անձի համար

09:00

2 օր

57000

48450

Հասանելիությունը

Երկ

Երք

Չոր

Հնգ

Ուրբ

Շաբ

Կիր

01.04.2020 - 10.11.2020

 

 

 

 

11.11.2020-31.03.2021

Հասանելի չէ

Ինչ է ներառում​

Էքսկուրսավարի ծառայություն՝ ռուսերեն / անգլերեն

guide
Ներառված թանգարանների մուտքերի տոմսեր tickets
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ transportation
Անվճար Wi-Fi ավտոմեքենաներում free-wifi
Ջուր bottled-water
Ավանդական ճաշ lunch

Օր 1: Էքսկուրսիան դեպի Թբիլիսի մեկնարկում է Երևանից: Թբիլիսի տանող ճանապարհին կլինի կարճատև կանգառ՝ թեթև սնվելու և հանգստանալու համար։

Թբիլիսի հասնելուց, հյուրանոցում տեղավորվելուց և ճաշելուց հետո կսկսի շրջայցը Թբիլիսիում: Կայցելենք քաղաքի կարևորագույն տեսարժան վայրերը. Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկում՝ Հավլաբարը, որը տարիներ շարունակ հանդիսացել է թիֆլիսաբնակ հայ մտավորականության բնակատեղին, ինչպես նաև քաղաքի խոշորագույն կրոնական կառույցներից մեկը՝ Ցմինդա Սամեբա եկեղեցին, Մեյդան Հրապարակը, քաղաքի ամենամարդաշատ Շարդենի փողոցը և մի քանի այլ փողոցներ, ծծմբային բաղնիքները: Իսկ ահա Ռիկե այգին 4-րդ դարին թվագրվող Նարիկալա ամրոցի հետ միացնող ճոպանուղուց բացված հրաշալի համայնապատկերն անմոռանալի տպավորություններ և զգացողություններ կպարգևի Ձեզ: Կարող եք տեսնել նաև վրացական ոգին խորհրդանշող Մայր Վրաստան կամ Մայր Քարթլի հսկայական արձանը՝ ձեռքերում պահած սուր ու գինու բաժակ:

Առաջին օրը ավարտին կկայանա ավանդական ընթրիքով քաղաքի լավագույն ռեստորաններից մեկում։

Օր 2: Երկրորդ օրը կմեկնենք դեպի պատմական Մցխեթա քաղաք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Տեղակայված լինելով Մթկվարի և Արագվի գետերի միախառնման հատվածում՝ Մցխեթան եղել է Իբերիայի թագավորության մայրաքաղաքը և բնակեցվել է դեռևս հնագույն ժամանակներից։ Արագվի գետի ափին գտնվող բլրի վրա գտվում է Ջվարի վանական համալիրը։ Վանքն ընդգրկում է տարբեր ժամանակահատվածի կառույցներ, այդ թվում՝ 6-րդ դարի դասական վրացական խաչաձև եկեղեցին։ Համալիրի տարածքից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի գետ և դրան շրջապատող հրաշագեղ բնություն։

Ավանդական ճաշից և քաղաքային զբոսանք-շրջայցից հետո կվերադառնանք Երևան՝ ճանապարհին կանգ առնելով Ծովագյուղում և օգտվելով հյուրասիրությունից։

15% զեղչը վավեր է 1 տարի

Adress Բաղրամյան 2/80

Tel +374 43 88-44-55

Www www.yeranitravel.com

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր` 08:00-22:00
          Նախապես զանգահարեք և 
          պայմանավորվեք այցելության
          օրվա և ժամի համար: