Խմբային էքսկուրսիա՝ Նավարկություն Սևանում և Ծաղկաձոր
Սկիզբ |
Տևող. |
Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար |
Գինը Երևան Քարտով,դրամ/1 անձի համար |
10:00 |
7-8 ժամ |
12900 |
10965 |
Հասանելիությունը |
Երկ |
Երք |
Չոր |
Հնգ |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
01.06.2024 - 01.09.2024 |
|
|
|
|
|
|
|
01.09.2024 - 01.06.2025 |
|
|
|
|
|
|
|
11.11.2020-31.03.2021 |
Հասանելի չէ |
Ինչ է ներառում |
|
Էքսկուրսավարի ծառայություն՝ ռուսերեն / անգլերեն |
|
Ներառված թանգարանների մուտքերի տոմսեր | |
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ | |
Անվճար Wi-Fi ավտոմեքենաներում | |
Ջուր |
Կանգառ 1: Ծաղկաձոր (Կեչառիս, Ճոպանուղի)
Ծաղկաձորը Հայաստանի Կոտայքի մարզի փոքրիկ գեղեցիկ քաղաքներից մեկն է: Այն Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրն է: Թարգմանաբար նշանակում է Ծաղիկների կիրճ: Դեռևս 5-րդ դարում հայտի դարձավ տեղի կլիմայի բուժիչ հատկությունների մասին: Իսկ բնությունը այստեղ աննկարագրելի է: Այստեղ Դուք կտեսնեք լեռներ, ձնառատ գագաթներ, գետեր, ժայռեր, ծաղկային գորգով ծածկված գեղատեսիլ հովիտներ, խիտ անտառներ, բուժիչ աղբյուրներ, որոնց թվում են հայտնի Արժաղբյուրը և Թթու ջուրը: Այստեղ գործում են բազմաթիվ մանկական ճամբարներ, հանգստյան տներ, ինչպես նաև այստեղ է գտնվում երկրի գլխավոր սպորտային համալիրը, որը Ծաղկաձորին բերեց միջազգային համբավ: Ծաղկաձորում Դուք կարող եք օգտվել ճոպանուղուց և հիանալ Սևանի և Արարատ լեռան տեսարանով: Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի Կեչառիսի վանքային համալիրը, որը հիմնվել է Պահլավունի իշխանների կողմից:
Կանգառ 2: Սևանա լիճ
Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Հայաստանի մայրաքաղաքից՝ Երևանից 63 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լիճը Կովկասի ամենամեծ լիճն է: Սևանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, իսկ լեռներից արդեն բացվում է լճի հիանալի համայնապատկերը: Սևանա լճի ջուրը քաղցրահամ է և մաքուր, իսկ լեռնային օդը բարերար ազդեցություն ունի առողջության վրա: Դուք հնարավորություն կունենաք վայելելու Սևանի կապուտակ ջրերը նավով զբոսանքի ժամանակ։
Շրջայցը կավարտվի ձուկ պատրաստելու վարպետության դասով: Փորձառու խոհարարը կուղեկցի ձեզ այս գործընթացում՝ ցույց տալով կատարյալ աղած ձուկ ստեղծելու յուրաքանչյուր քայլ: Դա իսկական հաճույք է ձեր ճաշակի համար և զվարճալի միջոց՝ ավարտելու մեր շրջագայությունը:
Մեսրոպ Մաշտոց պողոտա 39/12
+374 43 88-44-55
www.yeranitravel.com
Աշխատանքային օրեր
Ամեն օր` 08:00-22:00
Նախապես զանգահարեք և
պայմանավորվեք այցելության
օրվա և ժամի համար: