Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրի կարգախոսն է «Երևան՝ զգա ջերմությունը», որը, ի դեպ, տարածաշրջանում միակն է իր բնույթով: Ծրագրի հիմնական նպատակն է զբոսաշրջիկներին, մայրաքաղաքի հյուրերին և հանրությանը ծանոթացնել Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին:
«Երևան Սիթի Տուր» երկժամանոց շրջագայության ընթացքում բազմալեզու համակարգը հնարավորություն է ընձեռում լսել հետաքրքիր մեկնաբանություններ Երևանի պատմության, մշակույթի, ճարտարապետության և քաղաքի մշակութային տարբեր արժեքների վերաբերյալ: Երևանի զբոսաշրջային երթուղին գործում է շաբաթական 3 օր, նախատեսում է մայրաքաղաքի տեսարժան վայրերն ընդգրկող 2 կանգառ (Սասունցի Դավթի հրապարակ և Կասկադի վերին տեսահրապարակի մոտ):
Նախապես զանգահարեք և պայմանավորվեք այցելության օրվա և ժամի համար:
Ֆրանսիայի Հրապարակ
ք. Երևան, Հայաստան
+374 11 51-42-30
www.yerevan.am
Աշխատանքային օրեր
Երեքշաբթի՝ 15:00
Հինգշաբթի՝ 15:00
Շաբաթ՝ 15:00
Էքսկուրսիան հասանելի է
մինչև՝ 01.11.2023