ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Ինչ է ներառված / Էքսկուրսիաներ Երևանում / ԷՔՍԿՈՒՐՍԻԱ-ԶԲՈՍԱՆՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Բացահայտենք միասին Երևանի հին և խորհրդավոր կառույցները:

Հանդիպում ենք ժամը 19:00-ին, Հանրապետության  Հրապարակում՝ Երևանի գլխավոր քաղաքային ժամացույցի մոտ: Տևողությունը՝ 1 ժամ:

Էքսկուրսիան անցկացվում է 2 լեզվով՝ անգլերեն և ռուսերեն:

Երեկոյան էքսկուրսիա - զբոսանքը սկսում ենք զբոսաշրջիկների ամենասիրելի վայրից՝ Հին Երևանից:
Հանրապետության Հրապարակն էլ կազմում է Հին ու Նոր Երևանի անբաժանելի մի մասնիկը: Այն Երևանի գլխավոր հրապարակն է, որը մշտապես իր շուրջն է համախմբում տեղաբնակներին և զբոսաշրջիկներին: Այստեղ ժամը 20:00-ին միանում են երգող շատրվանները, որոնցից հնչող հայկական ու դասական երաժշտությունը անմոռանալի զգացողություն ու յուրօրինակ հանգստություն է պարգևում ներկաներին:
Քաղաքի պատմության հետաքրքիր փաստերին կծանոթանանք՝ շարժվելով Երևանի ամենահին և գեղեցիկ փողոցներից մեկով՝ Աբովյան փողոցով: Ճանապարհը կտանի դեպի մարդաշատ Ազատության հրապարակ՝ տեսնելու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: Այն  համարվում է Երևանի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը: Այստեղ ամեն օր հավաքվում են երիտասարդները, մեծահասակներն ու մանուկները: Հետաքրքիր ու անչափ գեղեցիկ է նաև Թատրոնի շենքի հետ իր պատմությամբ սերտորեն առնչվող Կարապի լիճը:

Շարունակելով ճանապարհը Ֆրանսիական հրապարակով և Երևանի պետական կոնսերվատորիայի հարակից պուրակով՝ կհասնենք հին և նոր ճարտարապետության իդեալական համադրությամբ կառուցված Կասկադ համալիրին, որն հանդիսանում է Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը: 2000-ականներին իրականացված վերակառուցման աշխատանքներից հետո Կասկադ համալիրը դարձել է ժամանակակից արվեստի յուրօրինակ կենտրոն. այստեղ տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք վարպետների քանդակներ: Այն բնակիչների և հյուրերի ամենասիրված վայրերից մեկն է:

Երեկոյան այս հետաքրքիր էքսկուրսիա-զբոսանքի վերջում, ցանկության դեպքում, կարող եք վեր բարձրանալ Կասկադի՝ թվով 572 աստիճաններով, որտեղից բացվում է Երևանի ամենագեղեցիկ տեսարանը՝ Արարատ լեռան հիասքանչ պատկերով: Վայելե՛ք գիշերային Երևանը Կասկադի բարձունքից: 


 

Երևան քարտով անվճար

Adress Աբովյան փող. 2

Www yerevancard.com

Tel +374 12 22-33-22

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր` 09:00-20:00
          Նախապես զանգահարեք և 
          պայմանավորվեք այցելության
          օրվա և ժամի համար: