ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Unlimit 73633eb853bda75f3657f24108c4ea643f78822932800e5392957a2c86ad0a44

Դուք հնարավորություն ունեք  "gg" ծառայության օգնությամբ անվճար տեղափոխվել ավտոմեքենայով «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Երևան քաղաքի ցանկացած վայր կամ հակառակ ուղղությամբ: "gg" ծառայության համակարգն ունի 11 հազարից ավել գրանցված օգտատերեր, մեծ քանակով վարորդներ և բազմաթիվ պատվիրատուներ: 

Երևան Քարտով Դուք հնարավորություն եք ստանում անվճար տեղափոխվել անհատական ավտոմեքենայով «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Երևան քաղաքի ցանկացած վայր կամ հակառակ ուղղությամբ:

Եթե Երևան Քարտը ձեռք եք բերել առցանց տարբերակով, ապա այդ գնման հաստատումը էլեկտրոնային փոստի միջոցով ստանալուց հետո Դուք կարող եք վստահ լինել, որ արդեն ունեք միակողմանի տեղափոխման հնարավորություն:

Եթե Երևան Քարտը գնել եք օդանավակայանում գործող մեր վաճառակետից (հայաստանյան փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստի» մասնաճյուղ), ապա գնումից անմիջապես հետո կարող եք օգտագործել օդանավակայանից դեպի քաղաքի ցանկացած կետ անվճար տեղափոխվելու Ձեզ տրված հնարավորությունը:

Տեղափոխումն իրականացնելու համար անհրաժեշտ է:

- էլեկտրոնային նամակի միջոցով նախապես տեղեկացնել մեզ Ձեր չվերթի մանրամասների մասին (չվերթի համարը, ժամանման ամսաթիվը և ժամը), ինչպես նաև նշել այն հասցեն, ուր պետք է տեղափոխվեք օդանավակայանից: (առցանց տարբերակով գնման դեպքում)

- Երևան ժամանելուն պես (օդանավակայանից Քարտի ձեռքբերման դեպքում՝ գնումից անմիջապես հետո) անհրաժեշտ է միանալ օդանավակայանի անվճար Wi-Fi-ին և գրել կամ զանգահարել մեզ +37444604080 հեռախոսահամարին Viber կամ Whatsapp հավելվածների միջոցով, նկարագրել Ձեր արտաքին տեսքը, արտահագուստը (այլ տարբերանշաններ, որոնք կօգնեն վարորդին հեշտությամբ ճանաչել Ձեզ), նշել այն ճշգրիտ ժամը, երբ պատրաստ կլինեք դիմավորելու վարորդին և Ձեր նշած ժամին սպասել Ելք 1 - ի մոտ: Ի պատասխան Ձեր նամակին՝  մեր կողմից կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն մոտեցող մեքենայի վերաբերյալ (մակնիշը, գույնը, պետհամարանիշը):

- Խնդրում ենք սպասել ելքի մոտ (այդ ամբողջ ընթացքում ստուգելով ինտերնետային կապի առկայությունը, որպեսզի մեզ հետ կապը չընդհատվի) և մեքենան նստելուց առաջ անպայման նույնականացնել մեքենայի՝ Ձեզ ուղարկված տվյալները:

Եթե Երևան Քարտը գնել եք գրասենյակից կամ Երևանում գտնվող այլ վաճառակետից, ապա դեպի օդանավակայան անվճար տեղափոխվելու համար անհրաժեշտ է նախապես կապ հաստատել վերոնշյալ հեռախոսահամարով՝ տեղեկացնելով տեղափոխման օրվա, ժամի և այն հասցեի մասին, ուր պետք է մոտենա մեքենան:

Իսկ, եթե Ձեզ անհրաժեշտ չէ օդանավակայանի միակողմանի տեղափոխումը, ապա կարող եք օգտագործել այդ հնարավորությունը որպես երկու անվճար երթ (յուրաքանչյուրը 6-8 կմ սահմաններում) Երևան քաղաքում, որի համար նույնպես անհրաժեշտ է տեղափոխման մանրամասների մասին նախապես մեզ տեղեկացնել:

Անվճար

Adress Մամիկոնյանց փող., 44/4 շենք

Tel +374 12 22 33 22

Www www.ggtaxi.com