ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԱՐԵՎԵԼՔԸ և ՀԱՅ ԱՐՎԵՍՏԸ

«Արևելքը և հայ արվեստը» ցուցահանդեսը ներկայացնում է Ազգային պատկերասրահում պահվող հայ և օտարերկրյա նկարիչների ստեղծագործությունները, ցուցադրում է աշխատանքներ Մ. Սարյանի, Ս. Փարաջանովի, Ժամանակակից արվեստի թանգարաններից, ինչպես նաև 20-21-րդ դդ. հայտնի վարպետների՝ արևելյան թեմաներին առնչվող գործեր:
Ցուցադրությունը բավական ծավալուն է և բազմաշերտ, ընդգրկում է արվեստի տարբեր տեսակների և ժանրերի ավելի քան 200 նմուշներ:

Ցուցահանդեսի անվանումը որոշակիորեն կապակցվում է օրիենտալիզմի հետ: 19-րդ դարավերջին - 20-րդ դարասկզբին Եվրոպայում վառ դրսևորված գեղարվեստական այս հոսանքը իր հետաքրքրություններն ուղղել էր դեպի Արևելքի երկրները: Դրանք եվրոպացիներին գերում էին խորհրդավորությամբ և էկզոտիկայով, մղում էին ճանաչելու սեփական արմատներն ու անցյալը, համամարդկային մշակույթի զարգացումը:

Հատուկ ուշադրություն է հատկացվում այն նկարիչներին, որոնց արվեստում այս թեման էական տեղ է զբաղեցրել: Սուրենյանց, Սարյան, Կոջոյան, Յակուլով. արվեստագետների ընդամենը մի քանի անուն, որոնց հետաքրքրությունը Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի երկրների ու մշակույթի նկատմամբ միշտ անմար է եղել:
Ցուցահանդեսը լուսաբանում է հայ գեղարվեստական աշխարհի այլևայլ եզրերը, որոնք տարբեր ժամանակային հատվածներում կապված են մեկ-միասնական գաղափարով, և վկայում է մեր ազգային մշակույթի բաց բնույթի, դարաշրջանի սրընթաց հոգևոր շարժումներում նրա ներգրավվածության մասին:

 

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD