ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի են ունեցել երկու նախագծի՝ «Երևանը քո գրպանում» գիրք-ուղեցույցի և «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսները:

«Yerevan in your pocket» («Երևանը քո գրպանում») անգլերեն այս ուղեցույցը տպագրել է Երևանի քաղաքապետարանը՝ 2019 թվականին: Գաղափարի հիմքում զբոսաշրջիկներին Երևանի զբոսաշրջային վայրերի և առանձնահատկությունների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելն է:

Այս գիրքը Երևանի մասին զբոսաշրջային հագեցած տեղեկություններ է տալիս մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների, կամուրջների, մշակութային կենտրոնների, ժամանցի և զվարճանքի վայրերի, միջազգային կազմակերպությունների, տեսարժան վայրերի, ռեստորանների, սրճարանների, ինչպես նաև բոլոր այն վայրերի մասին, որոնցով օտարերկրացին կարող է ծանոթանալ մեր ազգային առանձնահատկություններին: Սա նաև ճանապարհային ուղեցույց է, որտեղ ներկայացված են քարտեզներ, հասցեներ, հեռախոսահամարներ, կայքեր, էլեկտրոնային փոստի հասցեներ, աշխատանքային ժամեր և այլն:

Երկրորդ շնորհանդեսը «Կենդանի նկար» նախագիծն էր՝ նորարարական մտահղացումներով: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ գեղանկարչական աշխատանքի անիմացիոն վերարտադրման ծրագրով ներկայացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող, գեղանկարիչ Վահան Խորենյանի հայտնի «Երևանի շինարարները» կտավը: Կտավում պատկերված միջավայրի և կերպարների կենդանացմամբ անիմացիոն ցուցադրությունը ներկայացվել է հայերենով, հաջորդիվ կլինեն նաև անգլերեն և ռուսերեն տարբերակները: «Կենդանի նկար» ծրագիրը Երևանի պատմության թանգարանում կգործի մինչև տարեվերջ:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD