ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ. ԲՐԵԳՈՎԻՉԻ ՀԱՄԵՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այցելեք Հայաստան և տոնեք տարեմուտը Հանրապետության հրապարակում: Բաց մի թողեք աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչի ամենաթեժ համերգը Հայաստանում:

Դեկտեմբերի 31-ին, ժամը 23:00-ին, հանրահայտ բալկանյան երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը համերգով հանդես կգա Երևանում՝ Հանրապետության հրապարակում: Սա կլինի Գորան Բրեգովիչի չորրորդ համերգը Հայաստանում: Նա առաջին անգամ ելույթ է ունեցել 2010 թ.-ին, «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում:

Գորան Բրեգովիչն աշխարհահռչակ կոմպոզիտոր և երաժիշտ է Արևելյան Եվրոպայից: Նա ծնվել է Բոսնիա և Հերցեգովինայում և համարում է իրեն հարավսլավացի, ինչն ակնհայտորեն արտացոլվում է ստեղծագործություններում: Էմիր Կուստուրիցայի «Գնչուների ժամանակը», «Արիզոնայի երազը» (Իգգի Փոփի մասնակցությամբ) ֆիլմերի սաունդթրեքները համաշխարհային հռչակ բերեցին Գորան Բրեգովիչին: «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում Բրեգովիչը «Ցեսար», իսկ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում՝ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի դափնեկիր է:

Գորան Բրեգովիչի երաժշտությունը համատեղում է մի քանի ժանր՝ գնչուական և արդիականացված բալկանյան երաժշտության մոտիվներ, դասական երաժշտություն, սերբ-խորվաթական ռոք և ջազ: Իր համերգների ժամանակ նա հաճախ է կատարում «Գազ, գազ, գազ» և «Մահվան մեքենայում» հիթերը:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD