ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱՇԸ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ Է

Ամերիկյան CNN հեռուստաալիքը հայկական լավաշը ներառել է աշխարհի 50 լավագույն հացաբուլկեղենների ցուցակում։

Երբ ձեր հայ սկեսուրը հարսանիքի ժամանակ՝ ձեռքին  հաց, մոտենում ձեզ, մի զարմացեք: Նորապսակներին  զարդ է  լավաշն այստեղ: Այն  խորհրդանշում է կյանքի առատությունն ու բարգավաճումը: Միգուցե դա է պատճառը, որ լավաշի  պատրաստելու գործընթացը պահանջում է նաև  հարազատների մասնակցություն»,- նշվում է հոդվածում։

Հեղինակը  նաև պատմում է, որ այս ավանդական հացը թխելիս մի խումբ կանայք հավաքվում են, պատրաստում խմորը, մանրակրկիտ տեղավորում այն  համապատասխան բարձի վրա, ամրացնում և  ուժեղ հարվածում  նախապես վառած  թոնրի  պատին, որտեղ բարձր ջերմաստիճանի տակ   թխվում է  լավաշը:

Հոդվածում հիշեցնում են, որ հացը այնպիսի կարևոր դեր է խաղում Հայաստանի մշակույթի մեջ, որ այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:Հայկական լավաշը երկրորդ տեղն է զբաղեցնում աֆղանական ավանդական բոլանի լոշիկից հետո։ Առաջատարների եռյակն ամփոփում է ավստրալական դամպեր հացը։

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD