ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / «Ժամանակացույց. Խուսափելով աղետից» խորագիրը կրող անհատական ցուցահանդես

Հուլիսի 7-ին, ժամը 17։00-ին Ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում է Ձեզ Արչի Գալենցի (Գերմանիա) "Ժամանակացույց. Խուսափելով աղետից" խորագիրը կրող  անհատական ցուցահանդեսի բացմանը։
Ցուցահանդեսը կտևի մինչև հուլիսի 16-ը։

Նախագիծը՝ ցուցադրություն-ինստալյացիա է, ներկայացված իր զարգացման ընթացքի մեջ։ Կցուցադրվի արվեստագետի ստեղծագործության վերջին 13 տարիների արդյունքը, ինչպես նաև նոր աշխատանքներ՝ օբյեկտներ-«դրոշներ»։ Վերջիններս ստեղծված են հատուկ այս ցուցահանդեսի համար՝ կոչ անելով Հայաստանի և սփյուռքի ստեղծագործող հանրությանը միավորվելու անկախ ասոցիացիայի ներքո ՝խորհելու հայկական տեսողական արվեստի շուրջ։»

Միջոցառումները կկայանան․

Հուլիսի 9, ժ․16:00 
Զրույց արվեստագետի հետ
Հուլիսի 11, ժ․17։00 
«Հայաստանի տեսողական արվեստի ուրվագիծը և նրա միջազգային վերաներկայացման խնդիրները»
Հուլիսի 13, ժ․17։00 
«InteriorDAsein/Բեռլին անկախ արվեստի կառույցի 10 տարվա գործունեությունը»
Հուլիսի 15, ժ․17։00 
«Kunstverein-ը ՝ որպես կառույցի մի ձև, որը կոչված է սատարել արվեստին՝ ի հայտ բերելով այն որպես երկարաժամկետ ռազմավարություններ և հետազոտություններ իրականցնող հարթակ» 
Մուտքն ազատ է։

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD