ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / Հուլիսի 15-ին կանցկացվի «Ձմերուկի» 5-րդ փառատոնը:

«Երևանյան ամառ 2017» միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում հուլիսի 15-ին կանցկացվի «Ձմերուկի» 5-րդ՝ արդեն ավանդական դարձած փառատոնը: Այս տարին փառատոնի համար հոբելյանական է, հետևաբար այն ներկայանում է առավել ընդգրկուն կազմով: Միջոցառմանն ընդգրկված են լինելու հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում 12 վարչական շրջանների տաղավարներում մասնագետները կներկայացնեն ձմերուկի մատուցելու և ձևավորելٳու յուրօրինակ տարբերակներ: Փառատոնի ամբողջ ընթացքը կուղեկցվի հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով: Բացի այդ, հենց երգիչ-երգչուհիները կկազմակերպեն ձմերուկի հյուրասիրություն իրենց պատկերացրած ձևով: Ձմերուկի փառատոնն իր ուրույն տեղն ունի փառատոնների շրջանում: Այն սպասված է հասարակության շրջանում: Հետաքրքիր ժամանակ են անցկացնում թե մայրաքաղաքի բնակիչները, թե հյուրերը: Փառատոնն ամառային այս օրերին Երևանին է փոխանցում յուրահատուկ վառ գույներ և ուրախ տրամադրություն : Այդ օրը միջոցառումներով հագեցած է լինելու :Մասնավորապես ժամը 16:00-ից 17:00-ն տեղի կունենա շքերթ- դիմակահանդես, ֆլեշ մոբ, ժամը 17:00- 19:00-ն տեղի կունենա փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, կլինեն մրցույթներ, հյուրասիրություն: Արդեն 19:00-ից մինչև 22:00-ն կլինի երաժշտությումն, համերգ, ուրախ խաղեր

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD