ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / «Արենի» գինու փառատոնն

Արդեն ավանդական դարձած «Արենի» գինու 9-րդ փառատոնն այս տարի ևս տեղի է ունենալու հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը Վայոց Ձորի Արենի գյուղում: Փառատոնի շրջանակներում Դուք հնարավորություն կունենաք համտեսելու հայկական լավագույն գինեգործական ընկերությունների արտադրանքը, վայելել հայկական անզուգական գինու համը հենց «Արենի» տեսակի խաղողի ծննդավայրում: Միջոցառմանը ներկա են լինելու միջազգային գինեգետներ, ինչպես նաև հայտնի սննդային բլոգերներ Ռուսաստանից: Յուրաքանչյուր տարի գինու փառատոնին մասնակցում են հարյուրավոր զբոսաշրջիկներ՝ իրենց հետ տանելով հայկական գինու նմուշները, անկրկնելի համն ու վառ հիշողությունները:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD