ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / Երևան Քարտը MITT Մոսկվայում

Երևան Քարտ-ը մարտի 13-15-ին Մոսկվայում մասնակցել է MITT ցուցահանդեսին: Այն համարվում է Ռուսաստանի ամենամեծ տուրիստական ցուցահանդեսներից մեկը, որին  2018 թ-ին մասնակցել են մոտ 160 երկրներից շուրջ 1800 ընկերություններ: Նախորդ տարի ցուցահանդեսը հյուրընկալել էր շուրջ 23 հազար այցելու: Ցուցահանդեսին Երևան քաղաքի զբոսաշրջային քարտի մասնակցության նպատակն է մեծացնել Ռուսաստանից և այլ երկրներից ներգնա զբոսաշրջային հոսքերը:

Ցուցահանդեսի ընթացքում Երևան Քարտի անձնակազմը միջազգային հանրությանն է ներկայացրել Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող տպագրական նյութեր և քարտեզներ:

MITT ցուցահանդեսը նաև մասնավոր հատվածի հարթակ է` գործարար կապերի հաստատման, նոր պայմանագրերի կնքման և ներգնա զբոսաշրջության ծավալների խթանման համար: Ցուցահանդեսի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ Հայաստանի զբոսաշրջային արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու հետ կապված: Գործարար կապեր են հաստատվել քաղաքային քարտեր ներկայացնող կազմակերպությունների հետ, այդ թվում են Ղրիմի քաղաքային զբոսաշրջային քարտի թիմի հետ:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD