ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԲԱՑՎԵԼ Է ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Տաթևի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է XI դարի 80-ականների վերջում՝ հնագույն վանական դամբարանի վրա վեր խոյացող պարսպի վրա։ 20-րդ դարի ընթացքում եկեղեցին երկու անգամ է վնասվել. 1931 թվականին երկրաշարժից, իսկ 1968 թվականին` քանդվել նոր սեյսմիկ ցնցումներից։

IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը։ Ամբողջական վերականգնումից հետո եկեղեցին վերաբացվել է այցելուների համար։ Միջոցառմանը ներկա են գտնվել Տաթևի և հարակից համայնքների բնակիչները, ինպես նաև Երևանից ժամանած բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ։

Եկեղեցու վերաօծման արարողությունն իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ։

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD