ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / Երևան Քարտը Ելենա Կազանցևայի բլոգում

Ելենա Կազանցևայի ճանապարհորդական բլոգը՝  2btraveler.ru –ն, ստեղծվել է դեռևս 2016 թվականին, բայց այս կարճ ժամանակահատվածում դարձել է հազարավոր զբոսաշրջիկների սիրելի կայքէջերից մեկը և օգնում է ինքնուրույն պլանավորել շրջագայությունը։

Այս կայքում Դուք կգտնեք ավիատոմսերի գնման, հյուրանոցի ամրագրման, անձնագրերի գրանցման և այլնի վերաբերյալ Ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն, որը կօգնի ինչպես սկսնակ զբոսաշրջիկներին այնպես էլ փորձառուներին լավագույնս կազմակերպել իրենց շրջագայությունը։

Բլոգում ներկայացված են եվրոպական և ասիական երկրների վերաբերյալ ուղեցույցներ, հետաքրքիր հոդվածներ, տեսարժան վայրերի ցանկ, ինչպես նաև տարբեր նախասիրությունների հյուրանոցներ և հետաքրքիր էքսկուրսիաներ։ Ամեն ամիս բլոգում հայտնվում են մի քանի նոր հոդվածներ, իսկ քննարկումների բաժնում զբոսաշրջիկների տրված հարցերը երբևէ անպատասխան չեն մնում։

Վերջերս Ելենա Կազանցևան դարձավ նաև մեր գործընկերը, և իր բլոգում` Հայաստանի և Երևանի մասին հոդվածներում կիսվում է նաև հետաքրքիր տեղեկատվությամբ Երևան Քարտի մասին։

Եթե ցանկանում եք մեկնել հանգստի, ապա հետևեք այս բլոգի խորհուրդներին։ Ձեզ հաճելի ճանապարհորդություն!

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD