ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / Երբ հանդիպում են երկու լեգենդներ

Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին, որը հանդիսանում է մեծն արտիստի` Շառլ Ազնավուրի և միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը, որի սկիզբը դրվել էր դեռևս 2017 թվականին: Մոտ մեկ ու կես տարվա ընթացքում մեծն շանսոնյեն և նրա ընտանիքն անմիջական մասնակցություն են ունեցել բացառիկ կոնյակի ստեղծման փուլերին՝ սպիրտների ընտրությունից մինչև ձևավորման հաստատումը: Սերտ համագործակցության ջերմ դրվագներից մեկը մաեստրոյի 2017 թվականի մայիսին գործարան կատարած այցն է: Այցի ընթացքում նկարահանվել է կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, որը պատմում է մեծանուն արտիստի անսահման վարպետության և արվեստի ու դրա յուրաքանչյուր դրսևորման հանդեպ նրա տածած սիրո մասին:

Միանալով մաեստրոյի մարդասիրական առաքելությանը՝ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի ստեղծման նախագիծը կաջակցի «Ազնավուր» հիմնադրամին, ինչպես նաև գալիք սերունդների համար բացառիկ հարթակ հանդիսացող «Ազնավուր» կենտրոնին, որը կբացվի 2021 թվականին:

Նոյեմբերի 17-ին ԱՐԱՐԱՏ թանգարանում կմեկնարկի նաև «Ազնավուր: Կյանքի պահեր» խորագրով Շառլ Ազնավուրի կողմից արված լուսանկարների բացառիկ ցուցահանդեսը: 
Ցուցահանդեսի աշխատանքային ժամերն են՝ 10:00 – 12:00; 13:00 – 14:00; 18:00 – 19:00: 
Մուտքն ազատ է:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD