ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / Մինաս. Հին ու բոլորովին նոր

 Հայաստանի Ազգային Պատկերասրահում գործում է ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի 90-ամյակին: Ցուցահանդեսը մեկտեղել է բազմաթիվ աշխատանքներ տարբեր մշակութային հաստատություններից՝ պատկերասրահից, Ժամանակակից արվեստի, Ռուսական արվեստի, Արամ Խաչատրյանի թանգարաններից և շատ մասնավոր հավաքածուներից: Շատերի համար բացահայտում են Մինաս Ավետիսյանի ՝ «Գայանե» բալետի և այլ բալետային ներկայացումների էսքիզները, ինչպես նաև՝ կավճամատիտով ու գրաֆիտով թատերական զգեստների էսքիզները: 

Մինաս Ավետիսյանը 20րդ. դարի երկրորդ կեսի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից է: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը: Մինասը բազմաժանր նկարիչ է: Նա ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող հորինվածքներ, բնանկարներ, դիմանկարներ ու նատյուրմորտներ: Նրա գեղանկարչության արմատները ձգվում են դեպի հայկական մանրանկարչությունը: Արվեստագետն  իրեն լավագույնս դրսևորել է և՛ գեղանկարչության, և՛գրաֆիկայի, և՛ որմնանկարչության, և՛ բեմանկարչության մեջ: Թեև նկարչի  հասուն ստեղծագործականկյանքը տևել է ընդամենը 15 տարի՝ 1960-1975 թթ., բայց նա անջնջելի հետք է թողել հայ գեղանկարչության պատմության մեջ:

Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը՝ տեսնելու ականավոր հայ նկարչի աշխատանքները։ Ցուցահանդեսը կգործի մինչև 2018թ. դեկտեմբերի 15-ը:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD