ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / Մոսկվայում բացվել է ցուցահանդես՝ «Մարտիրոս Սարյանից մինչև Վլադիմիր Մարտիրոսով» խորագրով

Նոյեմբերի 23-ին Մոսկվայի Բախրուշինի անվան Պետական կենտրոնական թատերական թանգարանում բացվել է «Մարտիրոս Սարյանից մինչև Վլադիմիր Մարտիրոսով» խորագրով ցուցահանդեսը, որը թատերարվեստի երկրորդ Բիենալեի ծրագրի մաս է կազմում: Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական թատերական դեկորատիվ արվեստը: Խոսքն ինչպես հայկական, այնպես էլ ռուսական թատրոններում բեմադրված ներկայացումների մասին է: Ցուցահանդեսի համակարգողներ Մարինա Բաղդասարյանը և Դմիտրի Ռոդիոնովը ներկայացրել են հայ արվեստի ականավոր գործիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Վազգեն Սուրենյանցի, Միխայիլ Առուտչյանի, Գեորգի Յակուլովի, Ստեփան Տերյանի և այլոց գործերը: Հատկապես շեշտադրվել է ժամանակակից գործիչների՝ Ստեփան Զոհրաբյանի, Մարինա Ազիզյանի, Վլադիմիր Մարտիրոսովի ստեղծագործությունների վրա: Ցուցադրվում են նաև հանդերձանքի և դեկորացիաների էսքիզներ, ներկայացումների ծրագրեր, մակետներ, աֆիշներ, այդ թվում՝ 1939 և 1956 թվականների հայկական ներկայացումների ծրագրեր, լուսանկարներ:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2019 թվականի հունվարի 6-ը և կուղեկցվի կրթական և մշակութային ծրագրերով:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD