ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 115-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ

2018 թվականի նոյեմբերի 28-ին Գերմանիայի հանրահռչակ Konzerthaus Berlin (Կոնցերտհաուս Բեռլին) համերգասրահում կայացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր, երգահան Արամ Խաչատրյանի 115-ամյակին: Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում համերգին ներկա են գտնվել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ:

Համերգն անցկացվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD