ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԳԵՂԱՐԴԻ ՎԱՆՔԸ՝ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՎԱՅՐ

2018 թվականի դեկտեմբերի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին շնորհել է «ուժեղացված պաշտպանության կարգավիճակ»՝ որպես մարդկության համար բացառիկ նշանակություն ունեցող ազգային և մշակութային արժեք:

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թվականի կոնվենցիայի շրջանակներում կայացել է 13-րդ արձանագրային կոմիտեի նիստը, որի ընթացքում էլ նշված կարգավիճակի շնորհման վերաբերյալ միաձայն որոշում է կայացվել: «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրը դարձել է Հայաստանի տարածքում գտնվող առաջին մշակութային արժեքը, որին տրվել է «ուժեղացված պաշտպանության կարգավիճակ»:

2000 թվականից ի վեր Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված է «ուժեղացված պաշտպանության կարգավիճակ» ունեցող 17 մշակութային արժեք, որոնք հատուկ նշանակություն ունեն մարդկության համար:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD