ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / Ս. ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ ՍՏԱՄԲՈՒԼԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Ստամբուլում՝ Բերայի թանգարանում, բացվել է աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն առաջին անգամ Թուրքիայում ներկայացնող ցուցահանդեսը: Այն կրում է «Փարաջանովի հետ» խորագիրը և գործելու է 2018 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2019 թվականի մարտի 17-ը։

Ցուցահանդեսն իրականացվում է Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի և Ստամբուլի Բերայի թանգարանի համագործակցության շնորհիվ։ Այն նվիրված է տաղանդաշատ վարպետի ծննդյան 95-ամյակին։ Ցուցահանդեսին ներկայացված են Ս. Փարաջանովի բազմաբնույթ ստեղծագործությունները՝ կոլաժներ, նկարներ, զարդանախշեր, ինչպես նաև բեմական հագուստի նմուշներ, ֆիլմերի դրվագների էսքիզներ, լուսանկարներ, խճանկարներ և այլն։

Թեև Փարաջանովի հավաքածուն բազմիցս ներկայացվել է աշխարհի ավելի քան 30 քաղաքներում, այնուամենայնիվ, ըստ կազմակերպիչների՝ այս ցուցահանդեսն աննախադեպ է իր ցուցանմուշների քանակով և կրում է ամենամեծի տիտղոսը:

Երևանի Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը նշել է, որ սա Փարաջանովի թանգարանի տարածքից դուրս կազմակերպված ամենամեծ ցուցահանդեսն է, որի հիմնական նպատակը արվեստագետի ստեղծագործական կյանքն առավելագույնս ներկայացնելն է մի քաղաքում, որով հիացել և ոգեշնչվել է Փարաջանովը 1989 թվականի իր այցի ընթացքում: Նա նաև հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կջերմացնի երկու ժողովուրդների սրտերն ու կնպաստի նրանց մերձեցմանը։

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD