ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏԸ ԵՎ ՍԻԹԻԼԱՅՖԸ ՈՐՈՇԵՑԻՆ ՍԿՍԵԼ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔ

2018 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ հանդիպում «Երևան Քարտ» ծրագրի և «Սիթի Լայֆ» ՏՏ ընկերության ղեկավարների միջև, որի արդյունքում երկու կողմերի համաձայնությամբ ընդունվեց համատեղ աշխատանքի մասին որոշում:

«Սիթի Լայֆ»-ը ՏՏ ընկերություն է, որը հանդիսանում է ծրագրավորման, ծրագրային ապահովման, ինտեգրացիոն մոդուլների, բոնուսային լոյալության ծրագրի, կայքերի և այլ ծրագրերի հեղինակային իրավունք ունեցող իրավատեր: «Սիթի Լայֆ» ընկերության առաքելությունն է՝ կյանքի որակի բարելավումը քաղաքային միջավայրում ժամանակակից տեխնոլոգիաների ինտեգրման միջոցով: «Սիթի Լայֆ»-ը ինտելեկտուալ էկոհամակարգ է առօրյա կյանքի և բիզնեսի համար:

«Սիթի Լայֆ» -ի հետ համագործակցության շնորհիվ Երևան քաղաքի հյուրերը կկարողանան գնել Երևան Քարտ և ստանալ Cashback ծառայություն (գումարի վերադարձ) խնայելով ավելի շատ գումար: Օգտագործելով այս քարտը մեր երկրի հյուրերը կկարողանան կատարել գնումներ առցանց և կանխիկ եղանակով՝ ստանալով մեծ զեղչերի և գումարի վերադարձի հնարավորություն: Ինչպես նաև կստանան բազմաֆունկցիոնալ բջջային հավելված և կկարողանան արագ հոգալ իրենց առօրյա ծախսերը՝ օգտվելով ավելի քան 1500 գործընկերների կողմից առաջարկվող ծառայություններից:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD