ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԳՈՒՐՈՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ինքնուս լուսանկարիչ Գուրգեն Պարոնյանի՝ Գուրոսի գեղանկարների և լուսանկարների ցուցահանդեսը։

Գուրոսը ծնվել է Գորիս քաղաքում` Մելիք Օհանյանների գերդաստանում։ 22 տարեկանից զբաղվել է լուսանկարչությամբ` փաստագրելով հայրենի բնաշխարհի գողտրիկ անկյունները, ամենահետաքրքիր տեսարանները, գորիսեցիների կենցաղը, գյուղերը: Գուրոսի հույզերն ու ապրումները առանձնահատուկ կերպով են արտահայտվում նաև կերպարվեստում։ Նրա ստեղծագործություններում ակնհայտ է անսահման սերն ու նվիրվածությունը ծննդավայրին: Լուսանկարչի` պատմական հուշարձաններին նվիրված գեղանկար աշխատանքներից քսանհինգը, նաև բնօրինակ ապակե սևանկարների մի զգալի մասը (1988 թ.), պահվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։ Ցուցահանդեսին առաջին անգամ կներկայացվեն պատմական հուշարձաններին նվիրված բարձրորակ կրկնօրինակներ՝ կատարված սևանկարներից, և քսանհինգ գեղանկար աշխատանք։

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD