ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Նորություններ / ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԸ

Երևանի Հ. Թումանյանի տուն-թանգարանը հայ մեծանուն բանաստեղծի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ 2019 թվականի փետրվարի 19-ից սկսած ամբողջ տարվա ընթացքում մայրաքաղաքում կիրականացնի տարատեսակ հետաքրքիր մշակութային ծրագրեր: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշել է, որ Թումանյանի հոբելյանին իրենք պատրաստվել են մեծագույն պատասխանատվությամբ: Նա նշել է, որ փետրվարի 19-ից համացանցում կտեղադրվի Թումանյանի ձեռագրի էլեկտրոնային՝ թվայնացված տարբերակը, որը հնարավոր կլինի ներբեռնել և օգտագործել կենցաղում: Մշակման փուլում է գտնվում տուն-թանգարանի նոր տարբերանշանը:

Այսպիսով, փետրվարի 19-ին միջոցառումներ կկայանան ոչ միայն թանգարանի ներսում, այլև դրսում, կկայանա հրավառություն: Թանգարանի այցելուներն այդ օրը կանցնեն բերկրանքի արահետներով և կհայտնվեն հեքիաթում: Ներսում նրանք կհանդիպեն Թումանյանին և կհանդիպեն գրողի ծննդյան օրը շնորհավորելու եկած Գրիմ եղբայրներին, Հանս Քրիստիան Անդերսենին, Ալեքսանդր Պուշկինին և այլ մեծանուն գրողների:

Իսկ ահա տարվա ընթացքում անգլերեն, վրացերեն, գերմաներեն ու պարսկերեն կթարգմանվի և կհրատարակվի Թումանյանի բազմաժանր ստեղծագործություններն ամփոփող գիրք, որն արդեն գտնվում է տպագրման փուլում: Ստեղծման փուլում է գտնվում նաև Թումանյանի կյանքի մասին պատմող անիմացիան: Հայաստանի և Սփյուռքի դպրոցականների շրջանում կանցկացվի օլիմպիադա: Կազմակերպվելու է ծաղրանկարների մրցույթ՝ «Էս վայթե մեր Օհաննեսն է» խորագրով, ամռանը կմեկնարկի «Street art» ծրագիրը:

Ըստ թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանի՝ կանցկացվի նաև նորաձևության շաբաթ, քանի որ «Թումանյանը շատ էր կարևորում ճաշակը և այն համարում էր կյանքի բույրը»: Նորաձևության ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվի 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին Թիֆլիսում ապրող հայ մտավորականների հագուկապը: Ցուցադրություններ կլինեն նաև Մոսկվայում և Թբիլիսիում:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
44 USD
Անժամկետ -
51 USD