ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Նորություններ / ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐ ՎԵՆԵՑԻԱՅՈՒՄ

Սուրբ Խաչ եկեղեցի՝ հեքիաթային Վենեցիայի սրտում տեղակայված 6-դարյա պատմությամբ հայկական տաճար
 

Վենետիկի գլխավոր Սան Մարկո հրապարակից ոչ շատ հեռու գտնվում է մի հայկական տաճար՝ Սուրբ Խաչ եկեղեցին: Այն համարվում է Եվրոպայում գործող ամենահին եկեղեցին, որի շինարարությունը սկսել է դեռևս 1500թվականին:

Դեռևս հնագույն ժամանակներից վենետիկցիները սերտ կապի մեջ են եղել հայերի հետ և հասցրել են այնքան մտերմանալ սիրել, որ Վենետիկի կենտրոնական փողոցներից մեկը նվիրել են հայերին: 11-րդ դարում Վենետիկում ձևավորվել է հայկական համայնք, և այդ տարածքը համարվել է հայկական: Այստեղ հիմնադրվել է նաև <Հայկական տուն> մշակութային օջախը:

Սակայն, 1496 թվականին հայկական համայնքում խոշոր հրդեհ է բռնկվել, որն ամբողջությամբ ոչնչացրել է <Հայկական տունը>: Տեղի հայերը դրա տեղում կառուցել են փայտե մատուռ, որը դարերի ընթացքում վերակառուցվել է և վերափոխվել փայտե եկեղեցու:

1680թվականին արդեն եկեղեցին ստացել է իր վերջնական տեսքը՝ վենետիկյան բարոկկո ոճով կառուցված երեք խորաններով ու գմբեթով:

Սուրբ Խաչ եկեղեցու դիմաց գտնվում է գերեզմանատուն, որտեղ ամփոփված են մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել եկեղեցու մշակութային կյանքի, շինարարության և պահպանության գործում:

Ներկայումս, ցավոք, Սուրբ Խաչ եկեղեցին բաց է միայն ամսվա վերջին կիրակի օրերին: Այդ օրը սակավամարդ հայկական համայնքի և հայկական հոգևոր կյանքով հետաքրքրվող զբոսաշրջիկների համար մատուցվում է պատարագ:
Մեր նախնիներն ամենուր ստեղծել և զարգացրել են մշակութային, կրթական և հոգևոր կենտրոններ, որպեսզի այցելուներն անպայմանորեն զգան հայկական շունչը:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
44 USD
Անժամկետ -
51 USD