ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱԲԱԹ ԿԻԵՎՈՒՄ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը, որը նվիրված է հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 95, երգահան Կոմիտասի 150 և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 100-ամյա հոբելյաններին: Հունվարի 19-25-ը մշակութային այս շաբաթվա շրջանակներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնք անշուշտ կհետաքրքրեն երաժշտության, կինոյի և գրականության երկրպագուներին: Միջոցառումների ծրագիրն ընդգրկում է համերգներ, գրական և երաժշտական երեկոներ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ, ինչպես նաև կինոդիտումներ՝ նվիրված հայկական մշակույթի ակնառու գործիչներին:

Ըստ կազմակերպիչների` հայ անվանի գործիչների ստեղծագործությունները ներկայացված են Ժողովուրդների բարեկամության և Օշեր Շվարցմանի անվան գրադարաններում, ինչպես նաև Կինոյի տանը:

Կիևում հայկական մշակութային շաբաթվա կազմակերպիչներն են «ԱՕԿՍ-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միությունը, Parajanov-ART-ը, Պոդոլսկի շրջանի պետական վարչակազմի մշակույթի, զբոսաշրջության և մշակութային ժառանգության պահպանման բաժինը և մի շարք այլ կազմակերպություններ:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD