ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Նորություններ / ՇՈԿՈԼԱԴԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Շոկոլադի թանգարաններ գործում են աշխարհի մի շարք քաղաքներում: Այս քաղցրեղենի թանգարաններից ամենահայտնիները գտնվում են Բելգիայում, Բարսելոնայում և Մոսկվայում: Երևան Քարտ ծրագրի գործընկեր «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի տունը, համալրելով այս շարքերը, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բացել է Հայաստանում առաջին շոկոլադի թանգարանը։ Ինչպես բոլոր նմանատիպ թանգարաններում, այնպես էլ այստեղ, այցելուները կարող են ծանոթանալ շոկոլադի պատմությանը, պատրաստման գործընթացներին, համտեսել տարբեր միջուկներով շոկոլադներ։ Նորությունը հետաքրքիր է նաև նրանով, որ շոկոլադի թանգարանը բացվել է ոչ թե մայրաքաղաքում, այլ Երևանին մերձ գտնվող քաղաքներից մեկում՝ Աշտարակում՝ խթանելով այլ քաղաքներում զբոսաշրջության զարգացմանը և նոր աշխատատեղերի բացմանը:

Երևան Քարտ ծրագիրն ի սրտե շնորհավորում է «Գուրմէ Դուրմէ» ընկերությանը և մաղթում նորանոր հաջողություններ: Վստահ ենք, որ յուրօրինակ թանգարանն էլ ավելի հետաքրքիր կդարձնի զբոսաշրջիկների ուղևորությունը Հայաստանում:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
44 USD
Անժամկետ -
51 USD