ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Նորություններ / ԿՈՄԻՏԱՍԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

2019 թվականի հունվարի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ետնաբակում տեղադրվեց «Կոմիտաս» քանդակը, որի հեղինակը ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է: Քանդակի բացման հանդիսավոր արարողությունը նվիրված էր մեծն երգահան Կոմիտասի 150-ամյակի և թանգարանի հիմնադրման չորրորդ տարեդարձին:

Դավիթ Երևանցին նշել է, որ Կոմիտասի քանդակը ձուլվել է Պրահայի միջազգային ձուլարանում: Քանդակված Կոմիտասը կիսամերկ վիճակում գնում է դեպի մահ` հենվելով իր ազգային ակունքներին` հայոց այբուբենին, խաչին, հավերժության կենաց ծառին, որը գովերգում է մեր վաղվա լուսաբացը: Քանդակի մյուս կողմում գտնվող երեխան խորհրդանշում է Կոմիտասի խոսքերը մահանալիս. ուշադրություն դարձնել երեխաներին, քանի որ նրանք մեր վաղվա լուսաբացն ու հույսն են:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
44 USD
Անժամկետ -
51 USD