ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ՌԵՍՏՈՐԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ

Ըստ «Invest in Armenia» նախագծի հիմնադիր Հովսեփ Պատվականյանի՝ 2019թվականի ապրիլ ամսին Երևանում կբացվի ռեստորան երկնքում, որը կլինի Դուբայի Dine Sky ռեստորանի նմանօրինակը:

Ռեստորանի գարուն-ամառ-աշուն տարբերակը նախատեսված է 22 հոգու համար։ Ծրագրվում է ունենալ նաև ձմեռային ռեստորան՝ 16 հոգու համար։ Մայրաքաղաք Երևանում այս ռեստորանը 3 անգամ ավելի մատչելի կլինի, քան աշխարհի մյուս երկրներում ու կարժենա շուրջ 45 ամերիկյան դոլար՝ ներառյալ սնունդը։

Ըստ հրապարակած նկարների, ռեստորանը տեղակայված կլինի Երևանի կենտրոնում, մոտ 50 մետր բարձրության վրա: Ռեստորանի այցելուները կարող են պտտել աթոռները 180 աստիճանով, ինչպես նաև փոփոխել նստատեղերի դիրքն ու նույնիսկ պառկել։ Ճաշացանկն այտեղ անհրաժեշտ կլինի պատվիրել նախապես: Այն կներառի նախուտեստը, հիմնական ուտեստն ու աղանդերը։ Ոչ ալկոհոլային խմիչքները կմատուցվեն անվճար։

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD