ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԵՐԳՈՂ ՇԱՏՐՎԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ

Սիրով տեղեկացնում ենք, որ պայմանավորված երևանյան բարենպաստ եղանակով՝ Հանրապետության Հրապարակի շատրվանային համալիրն արդեն իսկ գործարկվել է և սպասում է բոլորին իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ:

Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով աշխատելու է շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր հայտարարված երեքշաբթիներից: Առավոտյան 08:30-20:00-ն ընկած ժամանակահատվածում ջրային այս կառույցը կգործի որպես սովորական շատրվան: Իսկ ահա ժամը 20:00-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին համալիրը կներկայանա նաև լուսաձայնային ու երաժշտական անկրկնելի շուոով:

Այժմ բարեկարգվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև երևանյան մյուս՝ ավելի քան 30 ջրային կառույցները, որոնց գործարկման հերթական տարեշրջանի մեկնարկը կտրվի ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD