ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Նորություններ / ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ 23 ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Հայտնի ամերիկյան պարբերականի ճանապարհորդությունների բաժինը՝ CNN Travel-ը, Հայաստանը ներառել է զբոսաշրջային հետիոտնային երթուղիներ ունեցող լավագույն 23 երկրների ցանկում։

Ըստ հրապարակված հոդվածի՝ Հայաստանն այն երկրներից է, որտեղ հետիոտնային զբոսաշրջության համար երթուղիները լավագույններից մեկն են համարվում։ Նշվում է նաև, որ տասնմեկօրյա հետիոտնային շրջայցը կտանի ամենալավ երթուղիներից մեկով, որն անցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Հաղպատի և Սանահինի վանքերով, հայկական բարձրադիր լեռների հանքային գագաթներով ու սաղարթախիտ անտառներով, ինչպես նաև՝ Գեղամա լեռներով և Հայաստանի ամենաբարձր Արագած լեռան գագաթը բարձրացող արահետներով:

Ցանկում ընդգրկված են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իսլանդիան, ԱՄՆ–ն, Ճապոնիան, Արգենտինան, Չինաստանը, Մարոկկոն, Ավստրիան, Գերմանիան, Հնդկաստանը և այլն։

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
44 USD
Անժամկետ -
51 USD