ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Նորություններ / ԻՏԱԼԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2019 թվականի ապրիլի 5-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կայացել է «Գույնի ձևը. վերածննդից մինչև ռոկոկո» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի  շրջանակներում ցուցադրած են Իտալիայի Տրիեստ քաղաքի Հին արվեստի Ազգային պատկերասրահից Երևան բերված գործերը, որոնք իրենցից ներկայացնում են 16-18-րդ դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 16-ը:

Ցուցադրությունը ներառում է ինչպես  Վերածննդի դարաշրջանի և եվրոպական արվեստի հետագա փուլերը ներկայացնող նշանավոր արվեստագետների աշխատանքները՝ 55 գեղանկար ու գծանկար: Իտալական գեղանկարի հարստությունն ու բազմազանությունը վառ կերպով արտահայտված են Տինտորետտոյի, Կանալետտոյի, Ռուբենսի, Բեռնարդո Ստրոցցիի, Պիետրո դա Կորտոնայի, Սոդոմայի, Ֆրանչեսկո Մաֆֆեիի, Բատոնիի, Բեռնինիի, Գվերչինոյի մեծարժեք ստեղծագործություններում: Ներկայացված մի շարք ստեղծագործություններ նվիրված են իտալական արվեստի ամենասիրված թեմաներից մեկին՝ Աստվածամոր պատկերին:

Ցուցահանդեսի համակարգող Դոմինիկ Լորան հույս է հայտնել, որ ցուցահանդեսը նոր պատմություն կպատմի, հանդես կգա նոր խոսքով և ցույց կտա իտալացի և հայ ժողովուրդների միջև սերտ կապը:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
44 USD
Անժամկետ -
51 USD