ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Նորություններ / ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ՝ ՈՐՊԵՍ BAGBNNB ՑԱՆՑԻ ԱՆԴԱՄ

Սիրով տեղեկացնում ենք, որ «Երևան Քարտ» պաշտոնական զբոսաշրջային ծրագրի՝ Աբովյան 2 հասցեում տեղակայված գրասենյակը դարձել է ուղեբեռի պահեստավորման ցանց հանդիսացող BAGBNB հարթակի անդամ: Այսուհետ ցանկացած զբոսաշրջիկ, ընտրելով մեր հասցեն՝ որպես ուղեբեռի պահեստավորման վայր ու նշելով բեռը թողնելու և վերցնելու ժամերը, հեշտությամբ, առանց ծանր ուղեբեռի կարող է վայելել իր ճամփորդության վերջին ժամերը Երևան քաղաքում:

BAGBNB-ն հյուրանոցների, ռեստորանների և BAGBNB հաճախորդների համար ուղեբեռի պահեստավորման կետ հանդիսացող այլ բիզնես տարածքների համաշխարհային ցանց է: Այն ներկայացված է աշխարհի ավելի քան 40 երկրում՝ զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցող առավել քան 1000 գործընկերով: BAGBNB-ն նաև առաջարկում է 24/7 առցանց խորհրդատվություն և աջակցություն:

BAGBNB ցանցի միջոցով զբոսաշրջիկները գտնում են ուղեբեռը թողնելու՝ իրենց համար ամենահարմար հասցեն՝ առավելագույնի հասցնելով առանց ուղեբեռի ճամփորդության ժամերը: Իսկ ուղեբեռի պահեստավորումը ցանկացած կետում տևում է ընդամենը 3 րոպե. Անհրաժեշտ է միայն լրացնել համապատասխան թերթիկն ու տեղադրել ուղեբեռը համապատասխան վայում: Այն հարմար, ապահով և անվտանգ ծառայություն է՝ նախատեսված բոլորի համար:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD