ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Նորություններ / ԵՐԵՎԱՆԸ՝ ՌՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՄԵՆԱՀԱՃԱԽ ԱՅՑԵԼՎՈՂ ՔԱՂԱՔ

Ճամփորդությունների միասնական համակարգ հանդիսացող Tutu.ru-ի հաղորդմամբ՝ Երևանը դասվել է այն քաղաքների ցանկում, ուր առավել հաճախ են վերադառնում ռուս զբոսաշրջիկները: Փորձագետները վերլուծել են 2018-ի հուլիսից մինչեւ 2019-ի հուլիս գնված բոլոր ավիատոմսերը եւ կազմել քաղաքների վարկանիշը, ուր ճանապարհորդները վերադարձել են մեկ անգամից ավելի (հաճախորդը ստուգվել է անունով, ազգանունով, հայրանունով, ինչպես նաեւ ծննդյան թվով): Ցուցակում հիմնականում ընդգրկվել են այն բնակավայրերը, ուր մարդիկ թռչում են ինչպես իրենց հանգիստն անցկացնելու, այնպես էլ աշխատելու կամ հարազատներին այցելելու համար:

Արտասահմանյան քաղաքների ցանկը գլխավորում են Լվովը, Քիշինևը եւ Լոնդոնը: Իսկ ահա ռուսական քաղաքների առաջին հորիզոնականներում են Մոսկվան, Ռոստովը եւ Վորոնեժը:

Որպես ռեկորդակիր ուղևորներ՝ նշվում են մարդիկ, ովքեր մեկ տարվա ընթացքում 16 անգամ այցելել են Կիև, 15 անգամ Վիլնյուս և Լոնդոն, 14 անգամ Երևան: Ռեկորդակիր է դարձել այն ուղեւորը, որը մեկ տարում 65 անգամ թռչել է Մոսկվա: Մեկ այլ ռուսաստանցի 50 անգամ տոմս է գնել Նիժնեկամսկ, եւս մեկը 34 անգամ այցելել է Սանկտ Պետերբուրգ:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
44 USD
Անժամկետ -
51 USD