ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96

‹‹Երևան քարտը››  զբոսաշրջիկների համար նախատեսված փաթեթ է, որը յուրօրինակ միջոց է քաղաքում առաջարկվող գրեթե բոլոր հաստատություններից և ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար:  Քարտը հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, ինչպես նաև անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից (տաքսի, մետրո): Քարտով 1 տարվա ընթացքում կարող եք ստանալ նաև մեծ զեղչեր քաղաքի լավագույն սննդի օբեկտներից, խանութներից, հյուրանոցներից և մյուս գործընկեր կազմակերպություններից, որոնց թիվը գերազանցում է 150-ը: Միանվագ վճարելով մատչելի գին փաթեթի համար, որում ներառված են՝ մուտքի միասնական քարտ, անվճար բովանդակալից ուղեցույց (135 էջ), քարտեզ, բջջային հավելված, բջջային քարտ (ծրագրի օպերատորի հետ անվճար խոսելու և ինտերնետից օգտվելու հնարավորությամբ) ու անվճար 12-ժամյա (9:00-21:00) տեղեկատվական ծառայություն՝ զբոսաշրջիկը կարող է վայելել ամբողջական և հագեցած արդյունավետ շրջագայություն՝ տնտեսելով զգալի գումար:

Ներկայումս ‹‹Երևան քարտ›› համակարգն իր հաճախորդներին առաջարկում է չորս տեսակի քարտ՝

  • 1 օր – 24 ժամ,
  • 2 օր – 48 ժամ,
  • 3 օր – 72 ժամ
  • Անժամկետ քարտ (Unlimited time).

‹‹Երևան քարտը››  սկսում է գործել այն պահից, երբ թանգարան, ժամանցի վայր կամ էքսկուրսիա այցելելիս նրա վրա քարտատիրոջ կամ աշխատակցի կողմից մուտքագրվում է քարտատիրոջ անուն ազգանունը, ակտիվացման ամսաթիվն ու ժամը և առաջին անգամ այն անցկացվում է տերմինալի (քարտը կարդացող սարքի) միջոցով: Առաջին ակտիվացումից հետո ծրագիրը սկսում է հետհաշվարկը համապատասխան քարտի վրա նշված ժամերի քանակի: Ժամանակը լրանալուն պես ծրագիրն ապաակտիվացնում է քարտի անվճար մուտքերի հնարավորությունը, իսկ զեղչերը և հատուկ առաջարկները գործում են մեկ տարի և ակտիվ են բոլոր տեսակի քարտերի համար: ‹‹Անժամկետ քարտը›› հնարավորություն է տալիս օգտվել բոլոր առավելություններից 12 ամսվա ընթացքում: Այս քարտում ներառված անվճար մուտքի հնարավորությամբ հաստատությունները ուղեցույցում, կայքէջում և հավելվածում առանձնացված  են հատուկ նշանով:

‹‹Երևան քարտը›› նախատեսված է միայն անհատական օգտագործման համար: Այն ‹‹Գլոբալ կոլիբրի›› ՍՊԸ-ի սեփականությունն է: Քարտն ակտիվացնելուց հետո չի կարող վերադարձվել, փոխանցվել այլ անձի կամ փոխանակվել:

‹‹Երևան քարտի›› առավելությունները

Ամբողջական փաթեթն իր մեջ ներառում է

  • Երևան Քարտ (NFC տեխնոլոգիայով)
  • Ուղեցույց (135 էջ)
  • Երևանի քարտեզ
  • Բջջային քարտ ինտերնետով
  • Տրանսֆերի կտրոն
  • Էքսկուրսիայի մասնակցության կտրոն
  • Բեյջ

‹‹Երևան քարտը›› ծառայում է նաև որպես ուղետոմս (մետրոյում ֆիքսված քանակի երթեր իրականացնելու համար): Որպեսզի մեր քարտատերերը չկորցնեն իրենց ժամանակը թանգարաններ և այլ հաստատությունների մուտքի դիմաց հերթերում սպասելիս, մենք փաթեթի մեջ ներառել ենք նաև «առանց հերթ» առավելությունը, որը թույլ կտա անհերթ մուտք գործել թանգարան կամ այլ հաստատություններ:

‹‹Երևան քարտի››  բոլոր առավելությունները մանրամասն ներկայացված են այստեղ:

Ուղեցույց, քարտեզ, բջջային քարտ, տրանսֆերի և էքսկուրսիայի կտրոն

Փաթեթն իր մեջ ներառում է բովանդակալից և իր բնույթով եզակի  ուղեցույց, որի միջոցով Դուք կարող եք բացահայտել զբոսաշրջիկների համար այդքան պահանջված ու արդյունավետ շրջագայություն կազմակերպելու համար բոլոր ուղղությունները՝ մանրամասն և հասանելի տարբերակով: Ուղեցույցում Դուք կգտնեք առաջարկվող բոլոր թանգարանների, էքսկուրսիաների և մյուս  գործընկեր կազմակերպությունների ու նրանց կողմից առաջարկվող ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը, դրանց տեղադրվածությունը քարտեզի վրա և ինչ հնարավոր տրանսպորտով կարելի է հասնել այնտեղ: Ինչպես նաև բոլոր խանութների, սննդի օբյեկտների և գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվող զեղչերի չափը, այլ օգտակար տեղեկատվություն զբոսաշրջիկի համար, ինչպես օրինակ տրանսպորտից օգտվելու կանոններ, տեսարժան վայրերի և կոթողների տեղակայության քարտեզը և այլն:

Փաթեթում ներառված է նաև Երևան քաղաքի քարտեզը, որտեղ Դուք կգտնեք առաջարկվող օբյեկտների ու ծառայությունների տեղայնությունը՝ առավել հեշտ կողմնորոշվելու համար:

‹‹Երևան քարտ›› փաթեթում առկա բջջային քարտով Դուք կարող եք անվճար խոսել մեր 12-ժամյա տեղեկատվական ծառայության օպերատորի հետ և ձեր ընտրած ‹‹Երևան քարտի›› վրա նշված օրերին ունենալ օրական 300mb անվճար ինտերնետ: Անժամկետ քարտի համար (Unlimited time) նախատեսված է 3 օր անվճար ինտերնետ:  Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

‹‹Երևան Քարտի›› տրանսֆերի կտրոնի օգնությամբ Դուք հնարավորություն ունեք անվճար տեղափոխվել ավտոմեքենայով (Պաշտոնական Aeroport taxi) ‹‹Զվարթնոց›› օդանավակայանից մինչև Երևան քաղաքի ցանկացած վայր կամ անվճար տեղափոխվել Երևան քաղաքի ցանկացած վայրից ‹‹Զվարթնոց››  օդանավակայան: Կտրոնի հետադարձ մասը (կնիքով հատված) բաժանված է 3 մասի, որոնցից յուրաքանչյուրը համարժեք է 1000 դրամի: Եթե չեք օգտագործում կտրոնը օդանավակայանից դեպի Երևան քաղաք կամ հակառակ ուղղությամբ տեղափոխման համար, ապա այն կարող է ծառայել Երևան քաղաքում որպես գործընկեր ‹‹Միլենա›› տաքսի ծառայությունից օգտվելու համար վճարման միջոց: Գործընկեր տաքսի ծառայությունների և տրանսֆերի կտրոնի օգտագործման կանոնների մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Էքսկուրսիայի մասնակցության կտրոնի միջոցով Դուք կարող եք անվճար մասնակցել ‹‹Երանի թրավել›› ընկերության կողմից առաջարկվող էքսկուրսիաներից որևէ մեկին՝ նշում կատարելով կտրոնի համապատասխան մասում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ինչպես գնել քարտը

Քարտը կարելի է գնել մի քանի եղանակով: Եթե Դուք նախօրոք եք պլանավորել Ձեր ուղևորությունը, ապա առավել նպատակահարմար է քարտը գնել առցանց մեր պաշտոնական կայքէջից: Ձեր հարմարավետությունն ապահովելու նպատակով մենք առաջարկում ենք քարտի ձեռքբերման մի քանի տարբերակ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Օգտագործման կանոններ

Կանոնակարգվում են քարտի շահագործումը և ծրագրով նախատեսված բոլոր գործընթացները, ինչպիսիք են տվյալների լրացումը, անձնական տվյալների գաղտնիության պահպանումը, կազմակերպություններ մուտք գործելու և քարտը ետ վերադարձնելու գործընթացները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Գնել քարտը առցանց

New24
New48
New72
Yerevan card for send2

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
39 USD
3 օր / 72 ժամ -
48 USD
Անժամկետ -
49 USD