ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96

Երևան քարտն իր հաճախորդների հարմարավետության համար հնարավորություն է ընձեռում ձեռք բերել քարտն առցանց գնման և ավանդական տարբերակներով:

1. Առցանց գնում

1.1. Առցանց գնում առանց առաքման հնարավորության

Վճարումը կատարելուց անմիջապես հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատող փաստաթուղթ (վաուչեր QR CODE-ի առկայությամբ) ձեռք բերված քարտի վերաբերյալ՝ իր հերթական համարով: Նամակը 10 րոպեների ընթացքում չստանելու դեպքում, խնդրում ենք ստուգել Ձեր փոստի “ՍՊԱՄ” զամբյուղը: Գնման ընթացքում նշեք քարտերի ստացման կետերից Ձեզ ամենահարմարը, ժամանելով Երևան և նշված կետում ներկայացնելով վաուչերը՝ (տպված կամ թվային) Դուք կարող եք ստանալ Ձեր քարտը:

1.2. Առցանց գնում առաքման հնարավորությամբ

Մենք կարող ենք առաքել քարտը Երևանում գտնվող ցանկացած վայր և հանձնել Ձեզ անձամբ: Ծառայությունն անվճար է: Խնդրում ենք գնման ժամանակ, հատուկ առանձնացված հատվածում, նշել առաքման հասցեն և հնարավորության դեպքում կոնտակտային հեռախոսահամար, առաքման օրը և նախընտրելի ժամանակահատվածը: Եթե գնորդը և ստացողը տարբեր մարդիկ են, խնդրում ենք նախօրոք  տեղեկացնել մեր օպերատորին էլ. նամակի միջոցով` նամակի վերնագրում նշելով ծրագրի կողմից տրամադրված կոդը (վաուչերը, ID):

Առցանց գնման դեպքում վճարման եղանակներն են՝ Վիզա, Մաստեր և ԱրՔա քարտերը:

1.3. Առցանց ամրագրում առանց առաքման հնարավորության

Ամրագրումը (ամրագրման դեպքում չի պահանջվում լրացնել քարտային տվյալները և կատարել առցանց վճարում) իրականացնելուց անմիջապես հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատում ամրագրված քարտի վերաբերյալ՝ իր հերթական համարով: Ամրագրման ընթացքում նշեք քարտերի ստացման կետերից Ձեզ ամենահարմարը, ժամանելով Երևան և նշված կետում ներկայացնելով վաուչերը՝ (տպված, կամ հեռախոսի միջոցով) դուք կարող եք ստանալ Ձեր քարտը:

            1.4. Առցանց ամրագրում առաքման հնարավորությամբ  

Ամրագրումը (ամրագրման դեպքում չի պահանջվում լրացնել քարտային տվյալները և կատարել առցանց վճարում) կատարելուց անմիջապես հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատում ամրագրված քարտի վերաբերյալ՝ իր հերթական համարով: Քարտը կարող է առաքվել Երևանում գտնվող ցանկացած հասցեով: Առաքիչը հանձնում է Ձեզ քարտն անձամբ՝ նրան քարտի գումարը վճարելուց հետո: Առաքման ծառայությունն անվճար է: Անհրաժեշտ է գնման ժամանակ, հատուկ առանձնացված հատվածում, նշել հյուրանոցի, կամ կացության հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը, այն անձի անունն ու ազգանունը, ում անունով ամրագրված է սենյակը (հյուրանոցի կամ հոսթելի դեպքում), առաքման օրը և նախընտրելի ժամանակահատվածը: Այլ անուն նշելու  կամ առանձնահատուկ տեղեկատվության դեպքում, խնդրում ենք տեղեկացնել մեր օպերատորին էլ. նամակի միջոցով` նամակում նշելով ծրագրի կողմից տրամադրված կոդը:

2. Ավանդական գնում Երևանի վաճառակետերում

Քարտերը վաճառվում են Երևան քարտի գրասենյակներում և վաճառքի կետերում, Զվարթնոց օդանավակայանում, ծրագրի գործընկեր հաստատություններում (թանգարաններ և այլ օբյեկտներ), որոնց ցանկը և հասցեները ներկայացված են պաշտոնական կայքում: Վճարումը կարող եք կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ քարտով: Հայաստանի Հանրապետությունում կանխիկ առևտուրն իրականացվում է միայն ՀՀ դրամով:  

Կորպորատիվ այցելության կամ մեծաքանակ գնման մասին տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև այլ լրացուցիչ ծառայություններ պատվիրելու համար  ուղարկել էլ նամակ  sales@yerevancard.com էլ. հասցեին: Երևան Քարտի գրասենյակների աշխատանքային ժամերը նշված են կայքում:

Գնման չեղարկում և գումարի վերադարձ

Գնման չեղարկում

  • Տարբերակ 1. Եթե ‹‹Երևան քարտը›› գնել եք ավանդական եղանակով կամ առցանց և արդեն ստացել եք այն, ապա չեղարկման համար պետք է անձը հաստատող փաստաթղթով և ‹‹Երևան քարտի›› ամբողջական փաթեթով ներկայանալ ‹‹Երևան քարտի›› գլխավոր գրասենյակ՝ գնումից հետո 30 օրվա ընթացքում:
  • Տարբերակ 2. Եթե ‹‹Երևան քարտը›› գնել եք առցանց և դեռ չեք ստացել այն, ապա անհրաժեշտ է գնումից հետո 30 օրվա ընթացքում sales@yerevancard.com էլ. հասցեին ուղարկել նամակ՝ նշելով գնորդի անունը, ազգանունը, չեղարկման պատճառը և գնված քարտի վաուչերի կոդը: Հայտը ստանալուն պես Ձեր գումարի վերադարձման գործընթացը կսկսվի:

Օպերատորը կարող է չեղարկել պատվերը, եթե.

  • համակարգը 4 աշխատանքային օրվա ընթացքում չի հաստատում գումարի ստացումը,
  • պատվերի իրականացման ընթացքում առաջանան ծրագրային խնդիրներ:

Օպերատորի կողմից պատվերի չեղարկման ցանկացած դեպքում Դուք կտեղեկանաք էլ. փոստի միջոցով:

Վերադարձ

Գումարի վերադարձն իրականացվում է միայն այն դեպքում, երբ փաթեթն ամբողջական է և չօգտագործված, իսկ քարտը՝ չակտիվացված:

‹‹Երևան քարտը›› չեղարկելու դեպքում ընկերությունը գումարը վերադարձնում է գնման եղանակին համապատասխան՝ կանխիկ կամ առցանց բանկային փոխանցումով:

  • Գումարի կանխիկ վերադարձ - Դուք կարող եք ստանալ փոխհատուցումը միայն չօգտագործված քարտի համար: Գումարի փոխհատուցումը իրականացվում է փաթեթի արժեքի 100 տոկոսի չափով: Քարտի կանխիկ գնման դեպքում գումարի կանխիկ վերադարձն իրականացվում է միայն կազմակերպության գլխավոր գրասենյակում: Փաթեթի ոչ ամբողջական ներկայացման դեպքում գումարի փոխհատուցում չի իրականացվում:
  • Առցանց բանկային փոխանցում – Եթե գնել եք քարտն առցանց և արդեն ստացել եք փաթեթը, ապա գումարի վերադարձն իրականացվում է առցանց՝ փաթեթը ‹‹Երևան քարտի›› գլխավոր գրասենյակ ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում: Առցանց գնված քարտերի գումարի վերադարձն իրականացվում է միայն առցանց եղանակով: Եթե Դուք չեղարկում եք Ձեր առցանց պատվերը՝ առանց փաթեթը ստանալու, ապա գումարի վերադարձի գործընթացը սկսվում է չեղարկման նամակը ստանալուն պես: Գումարի փոխհատուցումն իրականացվում է փաթեթի արժեքի 100 տոկոսի չափով:

Առցանց գնման ժամանակ Օպերատորի (նաև սպասարկող համակարգի) պատճառով առաջացած խնդիրների պարագայում անհապաղ իրականացվում է ամբողջ գումարի վերադարձման գործընթացը: Այս դեպքում Օպերատորը պարտավոր է 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկացնել Հաճախորդին չեղարկման մասին և 30 բանկային օրվա ընթացքում իրականացնել գումարի վերադարձը:

Դեռևս չակտիվացված, բայց կորցրած կամ վնասված քարտը կարող է փոխարինվել նորով, օպերատորի գլխավոր գրասենյակում, կամ, եթե փաթեթի մյուս բաղադրիչներն ամբողջական են, ստանալ փոխհատուցում՝ արժեքի 90 տոկոսի չափով:

Կազմակերպությունը գումարի վերադարձը չի իրականացնում այն դեպքում, եթե գործընկեր կազմակերպությունը չի աշխատել այն օրը, երբ զբոսաշրջիկը ցանկացել է այցելել այդ կազմակերպություն: 

Բանկային գործընթացի տևողությունը կախված է Հաճախորդի բնակության վայրից և բանկի առանձնահատկություններից: Ընկերությունը պարտավորություն չի կրում փաթեթի վերադարձի և/կամ բանկային փոխանցումների հետ կապված ծախսերի համար: 

Փոխհատուցման գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Ամրագրումը նույնպես կարող եք չեղարկել: Դրա համար անհրաժեշտ է ամրագրումից հետո, 30 օրվա ընթացքում, sales@yerevancard.com էլ. հասցեին ուղարկել նամակ՝ նշելով ամրագրողի անունը, ազգանունը, վաուչերի կոդը և չեղարկման պատճառը: Հայտը ստանալուն պես Ձեր դիմումի գործընթացը կսկսվի:

 

Գնել քարտը առցանց

New24
New48
New72
Yerevan card for send2

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
39 USD
3 օր / 72 ժամ -
43 USD
Անժամկետ -
49 USD