ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96

‹‹Երևան քարտը›› զբոսաշրջիկների համար նախատեսված ծրագիր է: Փաթեթն իր մեջ ներառում է էլեկտրոնային քարտ, ուղեցույց, քարտեզ, բջջային քարտ, տաքսու կտրոն և բեյջ: Համաձայն սահմանված ժամկետի՝ այն հնարավորություն է տալիս միանգամյա անվճար այցելություններ կատարել թանգարաններ, ժամանցի վայրեր և մասնակցել քաղաքային էքսկուրսիաների: Քարտի միջոցով Դուք կարող եք օգտվել ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչերից: Քարտերը 4 տեսակ են՝ ըստ սահմանված հետևյալ տևողությունների՝ 1 օր / 24 ժամ, 2 օր / 48 ժամ, 3 օր / 72 ժամ և անժամկետ քարտ (Unlimited time), որը գործում է 1 տարի ժամկետով: Քարտը կարող է ակտիվացվել գնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում: Քարտը սկսում է գործել այն պահից, երբ թանգարան, ատրակցիոն կամ էքսկուրսիա այցելելիս նրա վրա քարտատիրոջ կամ աշխատակցի կողմից մուտքագրվում է քարտատիրոջ անուն/ ազգանունը, ակտիվացման ամսաթիվն ու ժամանակահատվածը և առաջին անգամ այն անցկացվում է տերմինալի (քարտը կարդացող սարքի) միջոցով: Առաջին ակտիվացումից հետո ծրագիրը սկսում է հետհաշվարկը համապատասխան քարտի վրա նշված ժամերի քանակի: Ժամանակը լրանալուն պես ծրագիրն ապաակտիվացնում է քարտի անվճար մուտքերի հնարավորությունը, իսկ զեղչերը և հատուկ առաջարկները գործում են մեկ տարի և ակտիվ են բոլոր տեսակի քարտերի համար:

Քարտի ունիկալ կոդը և մյուս տվյալները մուտքագրվում են համակարգ` քարտը կարդացող սարքի միջոցով, ինչի արդյունքում զբոսաշրջիկին տրվում է մուտքի հնարավորություն: Քարտերն աշխատում են NFC տեխնոլոգիայով: Մուտքի հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ է քարտը մոտեցնել կարդացող սարքին:

 

Քարտն անվավեր  է համարվում, եթե հակառակ կողմում բացակայում է քարտատիրոջ անունը և ազգանունը: Քարտը չի կարող օգտագործվել այլ անձանց կողմից. այն օգտագործել կարող է միայն այն անհատը, ում անունը նշված է քարտում:   

‹‹Երևան քարտը›› նաև անվճար անցատոմս է երևանյան մետրոյում ֆիքսված քանակի երթեր իրականացնելու համար:  Ըստ ‹‹Գլոբալ կոլիբրի›› ՍՊԸ-ի կանոնադրության դրույթների` քարտի հաշվեկշռում առկա միջոցները չօգտագործվելու դեպքում չեն կարող փոխհատուցվել կանխիկ:

Դուք հնարավորություն ունեք փաթեթում առկա փոխադրման (տաքսի ծառայության համար նախատեսված)  ունիվերսալ կտրոնն օգտագործել 2 նպատակով.

  1. Անվճար տեղափոխում: Ավտոմեքենայով՝ (պաշտոնական Aeroport taxi) կարելի է ‹‹Զվարթնոց›› օդանավակայանից տեղափոխվել մինչև Երևանի ցանկացած վայր՝ նշում կատարելով կտրոնի ձախ մասում (կապույտ հատված) կամ Երևան քաղաքի ցանկացած վայրից դեպի ‹‹Զվարթնոց›› օդանավակայան՝ նշում կատարելով կտրոնի աջ վանդակում (դեղին հատված): Անվճար կտրոնը կարող եք օգտագործել վերոնշյալ տարբերակներից միայն մեկ ուղղությամբ երթի համար՝ ներկայացնելով կտրոնը վարորդին՝ առանց մասնատելու՝ ամբողջությամբ:
  2. Կտրոնի ետնամասը (կնիքով հատված) բաժանված է 3 մասի, որոնցից յուրաքանչյուրը համարժեք է 1000 դրամի: Եթե չեք օգտագործում կտրոնն օդանավակայանից դեպի Երևան կամ հակառակ ուղղությամբ տեղափոխման համար, ապա այն կարող է ծառայել Երևան քաղաքում որպես գործընկեր տաքսի ծառայությունից օգտվելու համար վճարման միջոց:

‹‹Երևան քարտը›› հնարավորություն է տալիս նաև ստանալ զեղչեր և նվերներ ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից (սննդի օբյեկտներ, խանութներ, տարատեսակ ծառայությունների մատուցման կետեր), ինչի մասին նախoրոք նշվում է ուղեցույցում և պաշտոնական կայքէջում:

‹‹Երևան քարտն›› իր մեջ ներառում է 12-ժամյա (9:00-21:00) տեղեկատու ծառայությունը, որը Ձեզ համար անփոխարինելի ուղեկից և օգնական է քաղաքում կողմնորոշվելու համար: Ծառայությունը հնարավորություն է տալիս ստանալ անվճար տեղեկատվություն և կատարել տարբեր ամրագրումներ:

‹‹Երևան քարտ›› փաթեթում առկա բջջային քարտով դուք կարող եք անսահմանափակ խոսել մեր 12-ժամյա տեղեկատվական ծառայության օպերատորի հետ և ձեր ընտրած ‹‹Երևան քարտի›› վրա նշված օրերին ունենալ օրական 300mb անվճար ինտերնետ: Անժամկետ քարտի համար (Unlimited time) նախատեսված է 3 օր անվճար ինտերնետ:   

Ինտերնետը կարող է ծառայել ‹‹Երևան քարտ››  բջջային հավելվածը ներբեռնելու և օգտագործելու համար:

Անվճար այցերը թանգարաններ, ժամանցի վայրեր և անվճար մասնակցությունն էքսկուրսիաներին հնարավոր է միայն քարտի վավեր ժամկետի ընթացքում, իսկ զեղչերն ու հատուկ առաջարկներն ակտիվ են նաև քարտի ժամկետի սպառվելուց հետո` 1 տարվա ընթացքում: Գործընկերների ցանկը կարող է փոփոխվել  ցանկացած պահի՝ կախված նրանց հետ ձեռք բերած պայմանավորվածությունից: Հաստատություն անվճար մուտքի իրավունք ստանալու համար պետք է դրամարկղ ներկայացնել էլեկտրոնային քարտը, որը ներառված է փաթեթի մեջ:

‹‹Երևան քարտը›› նախատեսված է միայն անհատական օգտագործման համար: Այն ‹‹Գլոբալ կոլիբրի›› ՍՊԸ-ի սեփականությունն է: Քարտն ակտիվացնելուց հետո չի կարող վերադարձվել, փոխանցվել այլ անձի կամ փոխանակվել: Մուտքի ժամանակ  աշխատակցին քարտի հետ պետք է ներկայացնել անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ: Փաստաթղթի բացակայության դեպքում աշխատակիցը իրավունք ունի անվճար մուտքի իրավունք չտրամադրել:  Վնասված, կորցված կամ գողացված քարտերը կարող են վերականգնվել հաճախորդների աջակցման կենտրոնի հետ կապվելու միջոցով:

‹‹Երևան քարտի›› ծրագրով նախատեսված կանոնները խախտելու դեպքում քարտը կարգելափակվի:

Տվյալ տարում ներառված ծառայությունները կարող են անվավեր լինել հաջորդ տարվա համար գնված քարտով:

1. Կազմակերպության պատասխանատվությունը

Օպերատորը պարբերաբար թարմացնում է կայքի տեղեկատվությունը, ինչպես նաև ապահովում ուղեցույցի տեղեկատվության ճշգրտությունը նրա հրատարակման պահին: Սակայն, տարբեր թանգարանների և այլ բնույթի հաստատությունների աշխատանքային ռեժիմն ու մյուս պայմանները կարող են փոփոխվել, ուստի քարտատերերին առաջարկվում է լրացուցիչ ճշտել ծրագրի պաշտոնական կայքից այն հաստատությունների կամ էքսկուրսիաների ժամանակացույցը, ուր նրանք պատրաստվում են այցելել:  Կազմակերպությունները կարող են ցանկացած պահի դուրս գալ գործընկերների ցանկից: Դուրս եկած կազմակերպություններն անմիջապես կփոխարինվեն համարժեք այլ կազմակերպությամբ:

‹‹Երևան քարտի›› կազմում, որպես գործընկեր, ընդգրկված են ճյուղի առաջատար կազմակերպությունները: Համագործակցությունն իրականացվում է պայմանագրային հիմունքներով: Եթե գործընկեր-կազմակերպություններից որևէ մեկը հավուր պատշաճի չի կատարում իր՝ պայմանագրից բխող պարտականությունները, ապա ծրագրի օպերատորը դրա համար պատասխանատվություն չի կրում: Այնուհանդերձ, օպերատորը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները նման իրավիճակներից հնարավորինս խուսափելու և բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար:

Օպերատորը պատասխանատու չէ գործընկեր կազմակերպություններում առաջացած խնդիրների համար, ինչպիսիք են. առողջությանը վնասող հանգամանքների առկայություն, անձնական իրերի կորուստ, այլ անհարմարութ­յուններ: Օպերատորը պատասխանատվություն չի կրում քարտի կորստի, վնասվելու դեպքում: Դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել ‹‹Երևան քարտի›› թիմին՝ հետագա անհարմարությունները կանխելու նպատակով:

Օպերատորն իրավասու չէ փոխհատուցել այն ծառայությունների համար, որոնցից հաճախորդը չի օգտվել, որոնք չեն մատուցվել գործընկերների կողմից՝ նրանց մոտ  առաջացած ֆորսմաժորային իրավիճակի և տեխնիկական խնդիրների պատճառով: Նման խնդիրների կամ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում օպերատորն ամենասեղմ ժամկետնե­րում տեղեկացնում է քարտապաններին` կայքում հայտարարություն տեղադրելու միջոցով:

Քարտի առաջարկները չեն ներառում ժամանակավոր ցուցադրությունները: Քարտով տրամադրվող զեղչերին չեն գումարվում գործընկերների կողմից տրամադրվող մյուս զեղչերը: Այն չի վերաբերում նաև առանձին միջոցառումների այցելությանը, որոնց վերաբերյալ ճշգրտումներ պետք է կատարել տվյալ միջոցառումների կազմակերպիչ­ներից:

2.  Գնման չեղարկում և գումարի վերադարձ

Գնման չեղարկում

  • Տարբերակ 1. Եթե ‹‹Երևան քարտը›› գնել եք ավանդական եղանակով կամ առցանց և արդեն ստացել եք այն, ապա չեղարկման համար պետք է անձը հաստատող փաստաթղթով և ‹‹Երևան քարտի›› ամբողջական փաթեթով ներկայանալ ‹‹Երևան քարտի›› գլխավոր գրասենյակ՝ գնումից հետո 30 օրվա ընթացքում:
  • Տարբերակ 2. Եթե ‹‹Երևան քարտը›› գնել եք առցանց և դեռ չեք ստացել այն, ապա անհրաժեշտ է գնումից հետո 30 օրվա ընթացքում sales@yerevancard.com էլ. հասցեին ուղարկել նամակ՝ նշելով գնորդի անունը, ազգանունը, չեղարկման պատճառը և գնված քարտի վաուչերի կոդը: Հայտը ստանալուն պես Ձեր գումարի վերադարձման գործընթացը կսկսվի:

Օպերատորը կարող է չեղարկել պատվերը, եթե.

  • համակարգը 4 աշխատանքային օրվա ընթացքում չի հաստատում գումարի ստացումը,
  • պատվերի իրականացման ընթացքում առաջանան ծրագրային խնդիրներ:

Օպերատորի կողմից պատվերի չեղարկման ցանկացած դեպքում Դուք կտեղեկանաք էլ. փոստի միջոցով:

  • վերադարձ

Գումարի վերադարձն իրականացվում է միայն այն դեպքում, երբ փաթեթն ամբողջական է և չօգտագործված, իսկ քարտը՝ չակտիվացված:

‹‹Երևան քարտը›› չեղարկելու դեպքում ընկերությունը գումարը վերադարձնում է գնման եղանակին համապատասխան՝ կանխիկ կամ առցանց բանկային փոխանցումով:

  • Գումարի կանխիկ վերադարձ - Դուք կարող եք ստանալ փոխհատուցումը միայն չօգտագործված քարտի համար: Գումարի փոխհատուցումը իրականացվում է փաթեթի արժեքի 100 տոկոսի չափով: Քարտի կանխիկ գնման դեպքում գումարի կանխիկ վերադարձն իրականացվում է միայն կազմակերպության գլխավոր գրասենյակում: Փաթեթի ոչ ամբողջական ներկայացման դեպքում գումարի փոխհատուցում չի իրականացվում:
  • Առցանց բանկային փոխանցում – Եթե գնել եք քարտն առցանց և արդեն ստացել եք փաթեթը, ապա գումարի վերադարձն իրականացվում է առցանց՝ փաթեթը ‹‹Երևան քարտի›› գլխավոր գրասենյակ ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում: Առցանց գնված քարտերի գումարի վերադարձն իրականացվում է միայն առցանց եղանակով: Եթե Դուք չեղարկում եք Ձեր առցանց պատվերը՝ առանց փաթեթը ստանալու, ապա գումարի վերադարձի գործընթացը սկսվում է չեղարկման նամակը ստանալուն պես: Գումարի փոխհատուցումն իրականացվում է փաթեթի արժեքի 100 տոկոսի չափով:

Առցանց գնման ժամանակ Օպերատորի (նաև սպասարկող համակարգի) պատճառով առաջացած խնդիրների պարագայում անհապաղ իրականացվում է ամբողջ գումարի վերադարձման գործընթացը: Այս դեպքում Օպերատորը պարտավոր է 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկացնել Հաճախորդին չեղարկման մասին և 30 բանկային օրվա ընթացքում իրականացնել գումարի վերադարձը:

Դեռևս չակտիվացված, բայց կորցրած կամ վնասված քարտը կարող է փոխարինվել նորով, օպերատորի գլխավոր գրասենյակում, կամ, եթե փաթեթի մյուս բաղադրիչներն ամբողջական են, ստանալ փոխհատուցում՝ արժեքի 90 տոկոսի չափով:

Կազմակերպությունը գումարի վերադարձը չի իրականացնում այն դեպքում, եթե գործընկեր կազմակերպությունը չի աշխատել այն օրը, երբ զբոսաշրջիկը ցանկացել է այցելել այդ կազմակերպություն: 

Բանկային գործընթացի տևողությունը կախված է Հաճախորդի բնակության վայրից և բանկի առանձնահատկություններից: Ընկերությունը պարտավորություն չի կրում փաթեթի վերադարձի և/կամ բանկային փոխանցումների հետ կապված ծախսերի համար: 

Փոխհատուցման գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Ամրագրումը նույնպես կարող եք չեղարկել: Դրա համար անհրաժեշտ է ամրագրումից հետո, 30 օրվա ընթացքում, sales@yerevancard.com էլ. հասցեին ուղարկել նամակ՝ նշելով ամրագրողի անունը, ազգանունը, վաուչերի կոդը և չեղարկման պատճառը: Հայտը ստանալուն պես Ձեր դիմումի գործընթացը կսկսվի:

3. Գները և վաճառքի կետերը

‹‹Երևան քարտն››  վաճառքի կետերից գնելու դեպքում ունի մեկ ֆիքսված գին, իսկ առցանց գնման դեպքում կարող են գործել զեղչեր և հատուկ առաջարկներ, որոնց մասին կարող եք տեղեկանալ ծրագրի պաշտոնական կայքէջից: Քարտի գինը կարող է փոփոխվել՝ հաշվի առնելով թանգարանների և այլ հաստատությունների գնային փոփոխությունները: Օպերատորը պատասխանատու չէ վաճառքի տարբեր կետերում բոլոր տեսակի քարտերի առկայության համար: Խորհուրդ է տրվում նախապես ստուգել քարտի առկայությունը տվյալ վաճառքի կետում` կայքում նշված այդ կետերի կոնտակտային տվյալների միջոցով :

4. Անձնական տվյալների պաշտպանություն

Տրամադրելով Ձեր անձնական տվյալներն օպերատորին՝ Դուք պաշտպանված եք ՀՀ համապատասխան օրենքներով: Անձնական տվյալների հավաքագրման նպատակն ավտոմատ վերլուծություններն են՝ մարքեթինգային հետազոտությունների իրականացման շրջանակներում:

Ըստ ‹‹Գլոբալ կոլիբրի›› ՍՊԸ-ի կանոնադրության՝ ընկերությունը պարտավորվում է պաշտպանել հաճախորդի անձնական տվյալների գաղտնիությունը և իրավունք չունի տրամադրելու տվյալ տեղեկատվությունը 3-րդ կողմին:   

5. Հեղինակային իրավունքները

Կայքում առկա տեքստի և մյուս ֆայլերի հեղինակային իրավունքները պատկանում են ‹‹Գլոբալ կոլիբրի›› ՍՊԸ-ին, և օգտագործումն առանց ընկերության թույլտվության արգելվում է:

Գնելով և օգտագործելով ‹‹Երևան քարտը››՝ Դուք համաձայնվում եք վերոնշյալ պայմանների հետ:

 

Գնել քարտը առցանց

New24
New48
New72
Yerevan card for send2

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
39 USD
3 օր / 72 ժամ -
48 USD
Անժամկետ -
49 USD