ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Թանգարաններ
‹‹Երևան քարտը›› Ձեզ հնարավորություն է ընձեռում ​անվճար այցելել Երևանում և հարակից տարածքում​ գտնվող 40 թանգարաններ, որոնց թվում են քաղաքի ամենահայտնի 12 թանգարանները.

 

Շրջայցի ընթացքում այցելուներին հնարավորությւն է ընձեռվում բացահայտել լեգենդար հայկական կոնյակի պատմությունն ու ստեղծման գաղտնիքները: Ներառված է Էքսկուրսավարի ծառայություն և կոնյակների համտես​:

Ստանդարտ
Գինը
4500 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

 

«Երևան քարտը» Ձեզ է տրամադրում ամենահետաքրքիր էքսկուրսիաներին մեկ անգամ անվճար մասնակցելու բացառիկ հնարավորություն:

 

Քաղաքային տուր - Hop-on Hop-off - Ձեզ հարմար ժամի անվճար օգտվեք երկհարկանի տուրիստական ավտոբուսով քաղաքի լավագույն գեղատեսիլ վայրերը այցելելու և պատմամշակութային ժառանգությանը (6 օտար լեզուներով) ծանոթանալու էքսկուրսիայից:

Ստանդարտ
Գինը
3000 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

 

Քարտի ժամկետի ընթացքում և նույնիսկ ժամկետը սպառվելուց հետո Դուք կարող եք ընտրել և անվճար մասնակցել «Երանի Թրավել» կազմակերպության կողմից առաջարկվող հետաքրքիր էքսկուրսիաներից որևէ մեկին (ցանկը կարող եք տեսնել այստեղ): Էքսկուրսիաներն իրականացվում են Երևան քաղաքից դուրս գտնվող ամենաճանաչված պատմամշակութային հուշարձանների և կոթողների ներկայացմամբ՝ բարձրակարգ տուրիստական տրանսպորտով և ծրագրով:

Ստանդարտ
Գինը
8000 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

 

Քարտը հնարավորություն է անվճար մասնակցել 2 ժամանոց քաղաքային ոտքով էքսկուրսիայի, որի ընթացքում Դուք կշրջեք քաղաքի գողտրիկ անկյուններով և կբացահայտեք հին ու նոր Երևանի ամբողջ հմայքը:

Ստանդարտ
Գինը
4000 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

 

«Մեգերյան Կարպետ» գործարանում կարող եք քարտով անվճար մասնակցել շրջայց-էքսկուրսիային՝ ծանոթանալով հայկական գորգագործության նրբություններին, տեսնել թե ինչպես են ստեղծվում Մեգերյան գորգերը , իսկ թանգարանում կուսումնասիրեք գորգերի հին ու եզակի նմուշներին:

Ստանդարտ
Գինը
2500 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

Ծրագրի կողմից առաջարկվող այլ էքսկուրսիաներին Դուք կարող եք մասնակցել հատուկ զեղչերով: Քարտում ներառված էքսկուրսիաների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք «Էքսկուրսիաներ» բաժին:

Ժամանցի վայրեր

Ձեր հանգիստն ավելի լիարժեք դարձնելու համար «Երևան քարտը» տրամադրում է մեծ զեղչեր այցելելու համար քաղաքում առկա տարատեսակ ատրակցիոններ և ժամանցի վայրեր:

Քարտի միջոցով Դուք հնարավորություն ունեք անվճար այցելել Երևանի բուսաբանական այգի, ինչպես նաև զգալի զեղչեր ստանալ այցելելով «Արենա» բոուլինգ և բիլիարդ-ակումբ, «Քվեստ սենյակ» Երևանում, «Տարազ Արտ» ֆոտոստուդիա, «Բոուլդեր թաուն» ժայռամագլցման մարզադահլիճ և ծրագրի կողմից առաջարկվող այլ ժամանցի վայրեր:

Ստանդարտ
Գինը
34800 դրամ
Գինը
YC-ով
Անվճար մուտք + 20% միջին զեղչ

Քարտում ներառված ժամանցի վայրերի ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք «Ժամանցի վայրեր» բաժին:

Տրանսպորտ

«Երևան ​քարտի» օգնությամբ Դուք հնարավորություն ունեք փաթեթում առկա փոխադրման (տաքսի ծառայության համար նախատեսված) ունիվերսալ կտրոնն օգտագործել 2 նպատակով.

Անվճար և ապահով տեղափոխվել ավտոմեքենայով (Պաշտոնական Aeroport taxi) ‹‹Զվարթնոց›› օդանավակայանից մինչև Երևան քաղաքի ցանկացած վայր՝ նշում կատարելով կտրոնի ձախ մասում (կապույտ հատված) կամ անվճար տեղափոխվել Երևան քաղաքի ցանկացած վայրից դեպի ‹‹Զվարթնոց›› օդանավակայան՝ նշում կատարելով կտրոնի աջ վանդակում (դեղին հատված): Անվճար կտրոնը կարող եք օգտագործել վերոնշյալ տարբերակներից միայն մեկ ուղղությամբ երթի համար՝ ներկայացնելով կտրոնը վարորդին առանց մասնատելու՝ ամբողջությամբ:

Դեպի օդանավակայան տրանսֆեր ծառայության հեռախոսահամարներ՝ (+374) 98 82-82-00, (+374) 60 43-00-00

Ստանդարտ
Գինը
6000 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

 

Եթե չեք օգտագործում կտրոնը օդանավակայանից դեպի Երևան քաղաք կամ հակառակը ուղղությամբ տեղափոխման համար, ապա այն կարող է ծառայել Երևան քաղաքում որպես գործընկեր տաքսի ծառայությունից օգտվելու համար վճարման միջոց: Կտրոնի հետադարձ մասը (կնիքով հատված) բաժանված է 3 մասի, որոնցից յուրաքանչյուրը համարժեք է 1000 դրամի:

Գործընկեր տաքսի ծառայության հեռախոսահամար՝ (+374) 95 73-10-10, (+374) 10 73-10-10

Ստանդարտ
Գինը
3000 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

 

«Երևան քարտով» Ձեր քարտի օրերին համապատասխան Դուք կարող եք նաև անվճար օգտվել Երևանի մետրոպոլիտենից 5 անգամ:

Ստանդարտ
Գինը
5x100 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

Քարտի միջոցով Դուք կարող եք զեղչեր ստանալ գործընկեր կազմակերպություններից մեքենաների վարձույթի ժամանակ: Այս առաջարկների շնորհիվ Դուք զերծ կմնաք գերվճարումներից և Ձեր տեղաշարժը քաղաքում կդառնա ավելի մատչելի, ապահով և հարմարավետ:

Քարտում ներառված տրանսպորտային միջոցների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք «Տրանսպորտ» բաժին:

Անվճար ուղեցույց, քարտեզ և բջջային հեռախոսի քարտ

«Երևան քարտ» փաթեթը ներառում է. ​

  • Ուղեցույց, որում մանրամասն ներկայացված են առաջարկվող թանգարնների, ռեստորանների, սրճարանների, հյուրանոցների, ժամանցի վայրերի և այլ գործընկեր կազմակերպությունների մասին Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը,​
  • Երևան քաղաքի քարտեզը, որտեղ Դուք կգտնեք առաջարկվող օբյեկտների ու ծառայությունների տեղայնությունը՝ առավել հեշտ կողմնորոշվելու համար:
  • Բջջային քարտ, որի միջոցով Դուք կարող եք անսահմանափակ խոսել մեր 12-ժամյա տեղեկատվական ծառայության օպերատորի հետ և ձեր ընտրած «Երևան քարտի» վրա նշված օրերին ունենալ օրական 300mb անվճար ինտերնետ: Անժամկետ քարտի համար (Unlimited time) նախատեսված է 3 օր անվճար ինտերնետ:
Ստանդարտ
Գինը
5000 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

Ինտերնետը կարող է ծառայել ‹‹Երևան քարտ›› բջջային հավելվածը ներբեռնելու և օգտագործելու համար:

  1. 12-ժամյա տեղեկատու ծառայության հեռախոսահամարն է – 012 223322
  2. Օրական ինտերնետը ակտիվացնելու համար պետք է հավաքել - *205*1#
  3. Քարտի հաշիվը ստուգելու համար պետք է հավաքել - *133#

Քարտը հանդիսանում է ստանդարտ SIM: Այն կարող եք լիցքավորել Ucom բջջային օպերատորի գրասենյակներում:

12-ժամյա տեղեկատու ծառայություն

 

«Երևան քարտն» իր մեջ ներառում է 12-ժամյա անվճար տեղեկատու ծառայություն, որը Ձեզ համար անփոխարինելի ուղեկից և օգնական է Երևան քաղաքում: Ծառայությունը հնարավորություն է տալիս անվճար ստանալ տեղեկատվություն և կատարել տարբեր ամրագրումներ:​

12-ժամյա տեղեկատու ծառայության հեռախոսահամարն է – 012 223322​

 

Զեղչեր արվեստի սրահներում, ռեստորաններում, սրճարաններում, ակումբներում, խանութներում, հյուրանոցներում և այլն
«Երևան քարտը» հնավորություն է տալիս մեծ զեղչերով օգտվել Երևանում գտնվող շուրջ 75 բարձրակարգ ռեստորաններից և սրճարաններից, հյուրանոցներիցարվեստի սրահներից, լավագույն խանութներից և այլ հատուկ առաջարկներից:​

 

‹‹Երևան Քարտ›› ծրագրի կողմից առաջարկող զեղչերը գործում են միայն հյուրանոցի և/կամ հյուրատան պաշտոնական կայքէջում հրատարակված գների վրա: Զեղչը ստանալու համար անհրաժեշտ է ամրագրման ժամանակ էլ. նամակի միջոցով նշել Երևան Քարտի առկայության մասին կամ գրանցման (check in) ժամանակ ներկայացնել այն գրանցումն իրականացնող աշխատակցին: Երևան քարտի կողմից տրամադրվող զեղչերը կարող են չկիրառվել այլ զբոսաշրջային գործակալությունների կամ առցանց (online) ամրագրում ապահովող կայքերից օգտվելու ժամանակ (օր. Booking.com, hotels.com, hotelscombined.com և այլն), քանի որ այդ օպերատորներն իրենց կողմից արդեն իսկ կարող են տրամադրել այլ զեղչեր: ‹‹Երևան Քարտ›› ծրագրի զեղչերից լիարժեք օգտվելու համար ամրագրումներ կատարեք Ձեր նախընտրած հյուրանոցի և/ կամ հյուրատան պաշտոնական կայքէջից, կամ կապվեք մեզ հետ (book@yerevancard.com): Խնդիրներից խուսափելու համար ցանկալի է նախօրոք դիմել հյուրանոցի/ հյուրատան տեղեկատվական բաժին կամ Երևան Քարտի աշխատակցին:

Երևան քարտը Ձեզ օգնում է նաև խնայել ժամանակ: Այն հնարավորություն է տալիս շրջանցել հերթերն ու այցելել թանգարաններ, ատրակցիոններ, մասնակցել էքսկուրսիաների առանց ժամանակ ծախսելու՝ խուսափելով կանխիկ փողի օգտագործումից:​

 

Գնել քարտը առցանց

New24
New48
New72
Yerevan card for send2

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
39 USD
3 օր / 72 ժամ -
48 USD
Անժամկետ -
49 USD