ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7

Օդանավակայան,

«Երևան Քարտ» պաշտոնական զբոսաշրջային ծրագրի և «Հայփոստ» հայաստանյան փոստային կապի ազգային օպերատորի միջև համագործակցության շրջանակներում այսուհետ Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղակայված «Հայփոստի» մասնաճյուղում կգործի Երևան Քարտի նոր վաճառակետ: Այստեղ հնարավոր կլինի ձեռք բերել Երևան Քարտի բոլոր տեսակները, ինչպես նաև Հայաստանում կազմակերպվող բոլոր էքսկուրսիաներն ու զբոսաշրջային այլ ծառայությունները: Հիշյալ վաճառակետը հանդիսանում է նաև առցանց ձեռք բերված քարտերի ստացման կետ, որտեղ ժամանելուն պես կարող եք ստանալ նախապես ամրագրված կամ  գնված քարտը: «Երևան Քարտի» ամբողջական փաթեթը ձեռք բերելուց հետո կարող եք անմիջապես օգտագործել օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն անվճար տեղափոխվելու Ձեզ ընձեռված հնարավորությունը, ինչպես նաև ակտիվացնել բջջային քարտն ու հարամարավետորեն հաղորդակցվել տեղական ցանցերում:

Հետագայում կգործի նաև Երևան Քարտի առաքման ծառայություն Հայաստանից դուրս՝ դեպի տարբեր երկրներ, որը կիրականացվի անմիջապես «Հայփոստ» ծառայության միջոցով:

Ըստ վերոնշյալ փոխգործակցության՝ Երևան Քարտի ևս մեկ նոր վաճառակետ կգործի «Հայփոստի» կենտրոնական բաժանմունքում, որը գտնվում է Հանրապետության Հրապարակում: Նույն պայմաններով կարող եք օգտվել Երևան Քարտի ընձեռած հնարավորություններից նաև այստեղ:

  • Հեռ. : +37410514514
  • էլ. հասցե : [email protected]
  • Հասցե : Անվճար տրանսֆեր Զվարթնոցից և քարտերի ստացում Երևանում