ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7

Malocco-ն բարեհամբույր մթնոլորտով սրճարան է, որը գտնվում է հենց քաղաքի սրտում: Այստեղ Դուք կգտնեք հիանալի սուրճ, օգտակար խոհանոց, հարմարավետ ինտերիերով և ամենահիասքանչ հյուրերով: Անկախ նրանից, թե ինչ եք փնտրում՝ հանգստանալ մի բաժակ սուրճ ըմպելով կամ կազմակերպել հատուկ ընթրիքներ, Malocco սրճարանը Ձեզ համար է: Առավոտներն այստեղ հագեցած են նախաճաշի և տաք սուրճի բույրով։ Եթե սիրում եք քաղցրավենիք, անպայման փորձեք մեր խմորեղեններից, նրանք բոլորն էլ բացառիկ են և թխված մեր սեփական «Malocco Pastry»-ում: Դեռ չե՞ք համտեսել մեր բրաունին։ Շտապեք! Մարդիկ ասում են, որ դա լավագույնն է քաղաքում: Յուրահատուկ ձևով մատուցվող սիրելի ուտեստները կուրախացնեն նրանց, ովքեր լավ կերակուր են փնտրում հարմարավետ և հանգստի մթնոլորտում: Մեկ անգամ զգալով այս յուրահատուկ սրճարանի հաճելի մթնոլորտը և միասնությունը Դուք նորից ու նորից կվերադառնաք այստեղ: Ի վերջո, սրճարանը կարող է լինել պարզապես համեղ սննդի վայր կամ կարող է դառնալ ժպիտի պատճառ և դրական էներգիայի պաշար ամբողջ օրվա համար։

Yerevan Card-ով այստեղ կարող եք ստանալ 20% զեղչ։ Շտապե՛ք, բաց մի՛ թողեք քաղաքի կենտրոնում գտնվող լավագույն սրճարաններից մեկն այցելելու ձեր հնարավորությունը:

20% զեղչը վավեր է 1 տարի

Adress Թամանյան 1 փող.,
          ք. Երևան, Հայաստան

Tel +374 96 53-13-27

Www www.fb.com/maloccocafe/

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր՝ 10:00-00:00