‹‹Երևան քարտը›› Երևանի պաշտոնական զբոսաշրջային քարտն է, որը յուրօրինակ միջոց է քաղաքում առաջարկվող գրեթե բոլոր հաստատություններից և ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար: Քարտը հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, ինչպես նաև անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից (տաքսի, մետրո): Քարտով 1 տարվա ընթացքում կարող եք ստանալ նաև մեծ զեղչեր քաղաքի լավագույն սննդի օբեկտներից, խանութներից, հյուրանոցներից և մյուս գործընկեր կազմակերպություններից, որոնց թիվը գերազանցում է 150-ը: Միանվագ վճարելով մատչելի գին փաթեթի համար, որում ներառված են՝ մուտքի միասնական քարտ, անվճար բովանդակալից ուղեցույց (135 էջ), քարտեզ, բջջային հավելված, բջջային քարտ (ծրագրի օպերատորի հետ անվճար խոսելու և ինտերնետից օգտվելու հնարավորությամբ) ու անվճար 24-ժամյա (գրասենյակի աշխ. ժամերը՝ 9:00-20:00, շաբաթ, կիրակի՝ 10:00-20:00) տեղեկատվական ծառայություն՝ զբոսաշրջիկը կարող է վայելել ամբողջական և հագեցած արդյունավետ շրջագայություն՝ տնտեսելով զգալի գումար:
Ներկայումս ‹‹Երևան քարտ›› համակարգն իր հաճախորդներին առաջարկում է 7 տեսակի քարտ՝
‹‹Երևան քարտը›› սկսում է գործել այն պահից, երբ թանգարան, ժամանցի վայր կամ էքսկուրսիա այցելելիս նրա վրա քարտատիրոջ կամ աշխատակցի կողմից մուտքագրվում է քարտատիրոջ անուն ազգանունը, ակտիվացման ամսաթիվն ու ժամը և առաջին անգամ այն անցկացվում է տերմինալի (քարտը կարդացող սարքի) միջոցով: Առաջին ակտիվացումից հետո ծրագիրը սկսում է հետհաշվարկը համապատասխան քարտի վրա նշված ժամերի քանակի: Ժամանակը լրանալուն պես ծրագիրն ապաակտիվացնում է քարտի անվճար մուտքերի հնարավորությունը, իսկ զեղչերը և հատուկ առաջարկները գործում են մեկ տարի և ակտիվ են բոլոր տեսակի քարտերի համար:
Անժամկետ քարտը (Unlimited time) վավեր է ակտիվացնելուց հետո 12 ամսվա ընթացքում: Քարտը հնարավորություն է տալիս 12 ամսվա ընթացքում միանգամյա անվճար այցելություններ կատարել քաղաքի 20 լավագույն թանգարաններ, ժամանցի վայրեր մասնակցել էքսկուրսիաների (այդ թվում՝ սիթի տուր), անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից (փոխադրում օդանավակայանից կամ քաղաքային տաքսի, մետրո) ինչպես նաև 1 տարվա ընթացքում ստանալ զգալի զեղչեր ծրագրի գործընկեր ավելի քան 150 կազմակերպություններում (սննդի օբյեկտներ, խանութներ, հյուրանոցներ, ժամանցի վայրեր, տարատեսակ ծառայությունների մատուցման կետեր և այլն): Քարտում ներառված անվճար մուտքի հնարավորությամբ հաստատությունները ուղեցույցում, կայքէջում և հավելվածում առանձնացված են հատուկ նշանով:
‹‹Երևան քարտը›› նախատեսված է միայն անհատական օգտագործման համար: Այն ‹‹Գլոբալ կոլիբրի›› ՍՊԸ-ի սեփականությունն է: Քարտն ակտիվացնելուց հետո չի կարող վերադարձվել, փոխանցվել այլ անձի կամ փոխանակվել:
‹‹Երևան քարտի›› առավելությունները
Ամբողջական փաթեթն իր մեջ ներառում է
‹‹Երևան քարտը›› ծառայում է նաև որպես ուղետոմս (մետրոյում ֆիքսված քանակի երթեր իրականացնելու համար): Որպեսզի մեր քարտատերերը չկորցնեն իրենց ժամանակը թանգարաններ և այլ հաստատությունների մուտքի դիմաց հերթերում սպասելիս, մենք փաթեթի մեջ ներառել ենք նաև «առանց հերթ» առավելությունը, որը թույլ կտա անհերթ մուտք գործել թանգարան կամ այլ հաստատություններ:
‹‹Երևան քարտի›› բոլոր առավելությունները մանրամասն ներկայացված են Զբոսաշրջային քարտի առավելությունները բաժնում:
Ուղեցույց, քարտեզ, բջջային քարտ, անվճար տրանսֆեր և էքսկուրսիայի կտրոն
Փաթեթն իր մեջ ներառում է բովանդակալից և իր բնույթով եզակի ուղեցույց, որի միջոցով Դուք կարող եք բացահայտել զբոսաշրջիկների համար այդքան պահանջված ու արդյունավետ շրջագայություն կազմակերպելու համար բոլոր ուղղությունները՝ մանրամասն և հասանելի տարբերակով: Ուղեցույցում Դուք կգտնեք առաջարկվող բոլոր թանգարանների, էքսկուրսիաների և մյուս գործընկեր կազմակերպությունների ու նրանց կողմից առաջարկվող ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը, դրանց տեղադրվածությունը քարտեզի վրա և ինչ հնարավոր տրանսպորտով կարելի է հասնել այնտեղ: Ինչպես նաև բոլոր խանութների, սննդի օբյեկտների և գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվող զեղչերի չափը, այլ օգտակար տեղեկատվություն զբոսաշրջիկի համար, ինչպես օրինակ տրանսպորտից օգտվելու կանոններ, տեսարժան վայրերի և կոթողների տեղակայության քարտեզը և այլն:
Փաթեթում ներառված է նաև Երևան քաղաքի քարտեզը, որտեղ Դուք կգտնեք առաջարկվող օբյեկտների ու ծառայությունների տեղայնությունը՝ առավել հեշտ կողմնորոշվելու համար:
‹‹Երևան քարտ›› փաթեթում առկա բջջային քարտով Դուք կարող եք անվճար խոսել մեր 24-ժամյա տեղեկատվական ծառայության օպերատորի հետ և ձեր ընտրած ‹‹Երևան քարտի›› վրա նշված օրերին ունենալ օրական 200mb անվճար ինտերնետ: Անժամկետ քարտի համար (Unlimited time) նախատեսված է 3 օր անվճար ինտերնետ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Զբոսաշրջային քարտի առավելությունները բաժնում:
«Երևան Քարտ» փաթեթն հնարավորություն է տալիս "gg" տաքսի ծառայության օգնությամբ անվճար տեղափոխվել ավտոմեքենայով «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Երևան քաղաքի ցանկացած վայր կամ հակառակ ուղղությամբ: Եթե Ձեզ անհրաժեշտ չէ օդանավակայանի տեղափոխման ծառայությունը, ապա դրա փոխարեն Ձեզ կտրվի Երևանում տաքսիով մեկ անվճար երթի հնարավություն՝ մինչև 15 կմ երկարությամբ երթուղով: "gg" ծառայության համակարգն ունի 11 հազարից ավել գրանցված օգտատերեր, մեծաթիվ վարորդներ և բազմահազար պատվիրատուներ: Անվճար տրանսֆերի օգտագործման կանոնների մասին կարող եք ծանոթանալ Զբոսաշրջային քարտի առավելությունները բաժնում:
Էքսկուրսիայի մասնակցության կտրոնի միջոցով Դուք կարող եք անվճար մասնակցել ‹‹Երանի թրավել›› ընկերության կողմից առաջարկվող էքսկուրսիաներից որևէ մեկին՝ նշում կատարելով կտրոնի համապատասխան մասում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Զբոսաշրջային քարտի առավելությունները բաժնում:
Ինչպես գնել քարտը
Քարտը կարելի է գնել մի քանի եղանակով: Եթե Դուք նախօրոք եք պլանավորել Ձեր ուղևորությունը, ապա առավել նպատակահարմար է քարտը գնել առցանց մեր պաշտոնական կայքէջից: Ձեր հարմարավետությունն ապահովելու նպատակով մենք առաջարկում ենք քարտի ձեռքբերման մի քանի տարբերակ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ինչպես գնել բաժնում:
Օգտագործման կանոններ
Կանոնակարգվում են քարտի շահագործումը և ծրագրով նախատեսված բոլոր գործընթացները, ինչպիսիք են տվյալների լրացումը, անձնական տվյալների գաղտնիության պահպանումը, կազմակերպություններ մուտք գործելու և քարտը ետ վերադարձնելու գործընթացները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Հրապարակային պայմանագիր բաժնում: