ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7

1. Որո՞նք են «Երևան քարտի» առավելությունները:

«Երևան քարտ»-ը Երևան քաղաքի պաշտոնական զբոսաշրջային քարտն է, որն առաջարկում է լավագույնը իր հաճախորդներին: Այն իր մեջ ներառում է հետևյալը՝

-Անվճար այցելություն ավելի քան 40 թանգարանն

-Անվճար էքսկուրսիաներ Երևանում

-Անվճար այցելություններ ժամանցի վայրեր

-Անվճար տրանսպորտ

-Անվճար ուղեցույց, քարտեզ և բջջային հեռախոսի քարտ

-Անվճար 24-ժամյա տեղեկատու ծառայություն

-Զեղչեր ռեստորաններում, խանութներում և մի շարք այլ վայրերում:

2. Ի՞նչ տեսակի քարտեր են առկա:

«Երևան քարտն» առաջարկում է 12 տեսակի քարտ՝

· 1 օր – 24 ժամ և 1 օր – 24 ժամ երեխաների համար

· 2 օր – 48 ժամ և 2 օր – 48 ժամ երեխաների համար

· 3 օր – 72 ժամ և 3 օր – 72 ժամ երեխաների համար

· 5 օր – 120 ժամ և 5 օր – 120 ժամ ժամ երեխաների համար

· 7 օր – 168 ժամ և 7 օր – 168 ժամ ժամ երեխաների համար

· Անժամկետ քարտ (Unlimited time) և Անժամկետ քարտ (Unlimited time) երեխաների համար :

3. Ինչպե՞ս օգտագործել «Երևան քարտը»:

Քարտը կարող է ակտիվացվել գնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում: Քարտը սկսում է գործել այն պահից, երբ թանգարան, ատրակցիոն կամ էքսկուրսիա այցելելիս նրա վրա քարտատիրոջ կամ աշխատակցի կողմից մուտքագրվում է անուն/ազգանունը, ակտիվացման ամսաթիվն ու ժամանակահատվածը, և առաջին անգամ այն անցկացվում է տերմինալի (քարտը կարդացող սարքի) միջոցով:

4. Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել «Երևան քարտ»:

«Երևան քարտն» իր հաճախորդների հարմարավետության համար հնարավորություն է ընձեռում ձեռք բերել քարտն առցանց գնման և ավանդական տարբերակներով:

Առցանց գնման դեպքում վճարումը կատարելուց անմիջապես հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատող փաստաթուղթ (վաուչեր QR CODE-ի առկայությամբ) ձեռք բերված քարտի վերաբերյալ՝ իր հերթական համարով: Այս պարագայում նաև հնարավոր է իրականացնել անվճար առաքում Երևան քաղաքի ցանկացած վայր՝ հանձնելով այն անձամբ Ձեզ:

Եթե Դուք նախընտրում եք գնել քարտը ավանդական տարբերակով, քարտերը վաճառվում են «Երևան քարտի» գրասենյակներում և վաճառքի կետերում, Զվարթնոց օդանավակայանում, ծրագրի գործընկեր հաստատություններում (թանգարաններ և այլ օբյեկտներ), որոնց ցանկը և հասցեները ներկայացված են պաշտոնական կայքում: Կորպորատիվ այցելության կամ մեծաքանակ գնման մասին տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև այլ լրացուցիչ ծառայություններ պատվիրելու համար  ուղարկել էլեկտրոնային նամակ  [email protected] էլ. հասցեին:

5. Ի՞նչ է իրենից ներկայացնում տրամադրվող SIM քարտը:

‹‹Երևան քարտ›› փաթեթում առկա բջջային քարտով Դուք կարող եք անվճար խոսել մեր 24-ժամյա տեղեկատվական ծառայության օպերատորի հետ և ձեր ընտրած ‹‹Երևան քարտի›› վրա նշված օրերին ունենալ օրական 7 Գբ անվճար ինտերնետ: 

6. Ինչպե՞ս է իրականացվում տրանսֆերը:

«Երևան քարտ» փաթեթը ներառում է անվճար տրանսֆեր և երթևեկություն Երևանի մետրոյով:

«Երևան Քարտը» հնարավորություն է տալիս անվճար և ապահով տեղափոխվել ավտոմեքենայով ‹‹Զվարթնոց›› օդանավակայանից մինչև Երևան քաղաքի ցանկացած վայր կամ անվճար տեղափոխվել Երևան քաղաքի ցանկացած վայրից դեպի ‹‹Զվարթնոց›› օդանավակայան: Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել gg բջջային հավելվածը և հետևել քայլերին:

7. Ի՞նչ էքսկուրսիաներ և տուրեր են ներառված:

«Երևան Քարտն» իր մեջ ներառում է մեկ անգամյա անվճար հետևյալ տեսակի էքսկուրսիաներ և տուրեր՝ զբոսանք գիշերային Երևանում, քաղաքային էքսկուրսիա Երևանում (HOP ON-HOP OFF), էքսկուրսիա Մեգերյան Կարպետ գորգերի գործարանում, էկոտուր Նաիրիան արտադրամասում, էքսկուրսիա «Արարատ» կոնյակի գործարանում, ինչպես նաև էքսկուրսիա դեպի Գառնի-Գեղարդ կամ Ամբերդ:

8. Կարո՞ղ է մեկ այլ անձ ևս օգտագործել քարտը միաժամանակ:

Քարտը չի կարող օգտագործվել այլ անձանց կողմից. այն օգտագործել կարող է միայն այն անհատը, ում անունը նշված է քարտում:

9. Կարելի՞ է արդյոք այցելել նույն թանգարանը մեկ անգամից ավել:

«Երևան Քարտ»-ը հնարավորություն է տալիս անվճար այցելել ավելի քան 40 թանգարան: Բայց թանգարան կարող եք այցելել միայն մեկ անգամ:

10. Հնարավո՞ր է արդյոք ամրագրել էքսկուրսիա կամ տուր առանց քարտը ստանալու:

«Երևան Քարտ»-ը թույլ է տալիս ամրագրել Ձեր էքսկուրսիան կամ տուրը Ձեր երկրում գտնվելու ընթացքում, եթե նույնիսկ դեռ չեք ստացել Ձեր Երևանը քարտը: Դուք կարող եք Ձեր տուրը պատվիրել՝ կապ հաստատելով մեզ հետ [email protected] էլ. հասցեի միջոցով:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD