ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Երևանյան Թանգարանները
‹‹Երևան քարտը›› Ձեզ հնարավորություն է ընձեռում ​անվճար այցելել Երևանում և հարակից տարածքում​ գտնվող 30 թանգարաններ, որոնց թվում են քաղաքի ամենահայտնի 12 թանգարանները.

 

Շրջայցի ընթացքում այցելուներին հնարավորությւն է ընձեռվում բացահայտել լեգենդար հայկական կոնյակի պատմությունն ու ստեղծման գաղտնիքները: Ներառված է Էքսկուրսավարի ծառայություն և ‹‹Արարատ›› կոնյակների համտես​:

Ստանդարտ
Գինը
4500 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

 

Քարտում ներառված թանգարանների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք «Թանգարաններ» բաժին:

Էքսկուրսիաներ և Տուրեր
«Երևան քարտը» Ձեզ է տրամադրում Երևանի և Հայաստանի ամենահետաքրքիր էքսկուրսիաներին մեկ անգամ անվճար մասնակցելու բացառիկ հնարավորություն:

 

էքսկուրսիա դեպի Գառնի կամ Էջմիածին

Քարտի ժամկետի ընթացքում և նույնիսկ ժամկետը սպառվելուց հետո Դուք կարող եք անվճար մասնակցել «Երանի Թրավել» կազմակերպության կողմից առաջարկվող հետաքրքիր էքսկուրսիային դեպի Գառնի տաճար, Գեղարդի վանք, Լավաշի պատրաստում, ավանդական ճաշ կամ Էջմիածին (Մայր տաճար, Գանձարան-թանգարան, Սբ. Հռիփսիմե), Զվարթնոց տաճար, Դոլմայի պատրաստում, ավանդական ճաշ:

Ստանդարտ
Գինը
11900 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

 

«Մեգերյան Կարպետ» գործարանում կարող եք քարտով անվճար մասնակցել շրջայց-էքսկուրսիային՝ ծանոթանալով հայկական գորգագործության նրբություններին, տեսնել թե ինչպես են ստեղծվում Մեգերյան գորգերը , իսկ թանգարանում կուսումնասիրեք գորգերի հին ու եզակի նմուշներին:

Ստանդարտ
Գինը
2500 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

 

Ծրագրի կողմից առաջարկվող այլ էքսկուրսիաներին Դուք կարող եք մասնակցել հատուկ զեղչերով: Քարտում ներառված էքսկուրսիաների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք «Էքսկուրսիաներ» բաժին:

 

Երևանի Ժամանցի վայրերը

Ձեր հանգիստն ավելի լիարժեք դարձնելու համար «Երևան քարտը» տրամադրում է մեծ զեղչեր այցելելու համար Երևան քաղաքում առկա տարատեսակ ատրակցիոններ և ժամանցի վայրեր:

Քարտի միջոցով Դուք հնարավորություն ունեք անվճար այցելել Երևանի բուսաբանական այգի (չի գործում ձմռան ամիսներին), ինչպես նաև զգալի զեղչեր ստանալ այցելելով «Արենա» բոուլինգ և բիլիարդ-ակումբ, «Քվեստ սենյակ» Երևանում, «Տարազ Արտ» ֆոտոստուդիա և ծրագրի կողմից առաջարկվող այլ ժամանցի վայրեր:

Ստանդարտ
Գինը
34800 դրամ
Գինը
YC-ով
Անվճար մուտք + 20% միջին զեղչ

Քարտում ներառված ժամանցի վայրերի ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք «Ժամանցի վայրեր» բաժին:

Երևանի տրանսպորտը

 

Երևան Քարտով Դուք հնարավորություն ունեք անվճար և ապահով տեղափոխվել ավտոմեքենայով ‹‹Զվարթնոց›› օդանավակայանից մինչև Երևան քաղաքի ցանկացած վայր կամ անվճար տեղափոխվել Երևան քաղաքի ցանկացած վայրից դեպի ‹‹Զվարթնոց›› օդանավակայան: Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել gg բջջային հավելվածը և հետևել քայլերին:

Ստանդարտ
Գինը
5000 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

 

«Երևան քարտով» Ձեր քարտի օրերին համապատասխան Դուք կարող եք նաև անվճար օգտվել Երևանի մետրոյից մինչև 15 անգամ:

24 ժամանոց քարտ - 5 մուտք
48 ժամանոց քարտ - 5 մուտք
72 ժամանոց քարտ - 10 մուտք
120 ժամանոց քարտ - 10 մուտք
168 ժամանոց քարտ - 15 մուտք
240 ժամանոց քարտ - 15 մուտք

Ստանդարտ
Գինը
15x100 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

Քարտի միջոցով Դուք կարող եք զեղչեր ստանալ գործընկեր կազմակերպություններից մեքենաների վարձույթի ժամանակ: Այս առաջարկների շնորհիվ Դուք զերծ կմնաք գերվճարումներից և Ձեր տեղաշարժը քաղաքում կդառնա ավելի մատչելի, ապահով և հարմարավետ:

Երևանի անվճար ուղեցույց, քարտեզ, բջջային հեռախոսի քարտ և բջջային հավելված

«Երևան քարտ» փաթեթը ներառում է. ​

  • Երևանի Ուղեցույց, որում մանրամասն ներկայացված են առաջարկվող թանգարնների, ռեստորանների, սրճարանների, հյուրանոցների, ժամանցի վայրերի և այլ գործընկեր կազմակերպությունների մասին Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը,​
  • Երևան քաղաքի քարտեզը, որտեղ Դուք կգտնեք առաջարկվող օբյեկտների ու ծառայությունների տեղայնությունը՝ առավել հեշտ կողմնորոշվելու համար:
  • Բջջային քարտ, որի միջոցով Դուք կստանաք 200 րոպե, որոնք կարող եք սպառել կատարելով զանգեր դեպի ՀՀ բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2, 7 GB բջջային ինտերնետ,  200 SMS, ԹՈՓ հավելվածները ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ օգտագործելու հնարավորությամբ՝ Viber, Telegram, WhatsApp, Zoom, Messenger, Zangi, Team Tv, Team Apps: 200 րոպե փաթեթը սպառելուց հետո տրամադրվում է 10000 ներցանցային րոպե: Փաթեթը տրամադրվում է 30 օրով, որից հետո Դուք կարող եք վերալիցքավորել հաշիվը։
Ստանդարտ
Գինը
5000 դրամ
Գինը
YC-ով
0 դրամ

Ինտերնետը կարող է ծառայել ‹‹Երևան քարտ›› բջջային հավելվածը ներբեռնելու և օգտագործելու համար:

  1. 24-ժամյա տեղեկատու ծառայության հեռախոսահամարն է` (+374) 96 16-60-60
  2. Քարտի հաշիվը ստուգելու համար պետք է հավաքել` *102#

Հեռախոսների մեծ մասը կարգավորման կարիք չունի: Բայց որոշ մոդելներում անհրաժեշտ է ստեղծել նոր գրառում: Դրա համար հեռախոսի մենյուն փոխեք անգլերեն լեզվի և կարգավորեք հեռախոսը` օգտագործելով հետևյալ պարամետրերը՝

Settings – Connections – Mobile networks – Access Point Names – Add

Name:

internet

APN:

internet

Username:

internet

Password:

internet

Պահպանեք կարգավորումները և ակտիվացրեք ստեղծված գրառումը:

Քարտը հանդիսանում է ստանդարտ SIM: Այն կարող եք լիցքավորել Team Telecom բջջային օպերատորի գրասենյակներում:

 

Երևան Քարտի բջջային հավելված

yerevan card mobile app

Ներբեռնելով Երևան Քարտի բջջային հավելվածը՝ IOS-ի կամ Android-ի համար, զբոսաշրջիկն ստանում է ամբողջական տեղեկատվություն զբոսաշրջային վայրերի մասին՝ մեկ հարթակի օգնությամբ:

Բջջային հավելվածում Դուք կգտնեք հետևյալ բաժինները՝

  • Ինչ է ներառված
  • Մոտակայքում
  • Ստեղծիր քո տուրը
  • Հայաստանի մասին
  • Իմ քարտը
  • Տեղեկատվություն
  • Լավագույն վայրերը
  • Վաճառքի կետեր
  • Գնել Երևան Քարտը
24-ժամյա տեղեկատու ծառայություն

 

«Երևան քարտն» իր մեջ ներառում է 24-ժամյա անվճար տեղեկատու ծառայություն, որը Ձեզ համար անփոխարինելի ուղեկից և օգնական է Երևան քաղաքում: Ծառայությունը հնարավորություն է տալիս անվճար ստանալ տեղեկատվություն և կատարել տարբեր ամրագրումներ:​

24-ժամյա տեղեկատու ծառայության հեռախոսահամարն է` +374 96 16-60-60

Զեղչեր արվեստի սրահներում, ռեստորաններում, սրճարաններում, ակումբներում, խանութներում, հյուրանոցներում և այլն
«Երևան քարտը» հնավորություն է տալիս մեծ զեղչերով օգտվել Երևանում գտնվող շուրջ 75 բարձրակարգ ռեստորաններից և սրճարաններից, հյուրանոցներիցարվեստի սրահներից, լավագույն խանութներից և այլ հատուկ առաջարկներից:​

 

‹‹Երևան Քարտ›› ծրագրի կողմից առաջարկող զեղչերը գործում են միայն հյուրանոցի և/կամ հյուրատան պաշտոնական կայքէջում հրատարակված գների վրա: Զեղչը ստանալու համար անհրաժեշտ է ամրագրման ժամանակ էլ. նամակի միջոցով նշել Երևան Քարտի առկայության մասին կամ գրանցման (check in) ժամանակ ներկայացնել այն գրանցումն իրականացնող աշխատակցին: Երևան քարտի կողմից տրամադրվող զեղչերը կարող են չկիրառվել այլ զբոսաշրջային գործակալությունների կամ առցանց (online) ամրագրում ապահովող կայքերից օգտվելու ժամանակ (օր. Booking.com, hotels.com, hotelscombined.com և այլն), քանի որ այդ օպերատորներն իրենց կողմից արդեն իսկ կարող են տրամադրել այլ զեղչեր: ‹‹Երևան Քարտ›› ծրագրի զեղչերից լիարժեք օգտվելու համար ամրագրումներ կատարեք Ձեր նախընտրած հյուրանոցի և/ կամ հյուրատան պաշտոնական կայքէջից, կամ կապվեք մեզ հետ ([email protected]): Խնդիրներից խուսափելու համար ցանկալի է նախօրոք դիմել հյուրանոցի/ հյուրատան տեղեկատվական բաժին կամ Երևան Քարտի աշխատակցին:

Երևան քարտը Ձեզ օգնում է նաև խնայել ժամանակ: Այն հնարավորություն է տալիս շրջանցել հերթերն ու այցելել թանգարաններ, ատրակցիոններ, մասնակցել էքսկուրսիաների առանց ժամանակ ծախսելու՝ խուսափելով կանխիկ փողի օգտագործումից:​

 

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD