5 հետաքրքիր տեղեկություն Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբերյալ
Ինչ կարող եք տեսնել Հայաստանի ազգային պատկերասրահում
Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թ։ Թանգարանի հավաքածուի համար հիմք են հանդիսացել Լազարյան ճեմարանի ֆոնդերը, 1921 թ.-ին հայ նկարիչների ցուցահանդեսի աշխատանքները, ինչպես նաև ժամանակի խոշորագույն հավաքածուատերերի բազմաթիվ նվիրատվությունները։
Ազգային պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է հայ և համաշխարհային արվեստի արժեքավոր գործեր։ Հին աշխարհից մինչև 21-րդ դար ընդգրկող հավաքածուն ներկայացնում է համաշխարհային խոշորագույն հեղինակների՝ Յակոբբո Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Պիտեր Պաուել Ռուբենսի, Բեռնարդո Ստրոցցիի, Գյուստավ Կուրբեի, Վասիլի Կանդինսկու, Իվան Շիշկինի, Մարկ Շագալի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի և շատ ուրիշների աշխատանքները։
Ազգային պատկերասրահը Հայաստանի ամենաշատ այցելվող թանգարաններից է։ 2017 թ․ պատկերասրահն ունեցել է շուրջ 95 000 այցելու։
Պատկերասրահ անվճար այցելելու համար կարող եք ձեռք բերել Երևան Քարտ, որն իր մեջ ներառում է Երևանի շուրջ 40 թանգարաններ և ունի բազմաթիվ առավելություններ, որոնք մշակված են զբոսաշրջիկների այցը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար: Երևան Քարտի տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 12 22 33 22, ինչպես նաև գրել մեր էլ. հասցեին կամ առցանց չաթին:
Արամի փ. 1
ք. Երևան 0010, Հայաստան
+374 10 58-08-12
www.gallery.am
Աշխատանքային օրեր
Երեքշաբթի-Շաբաթ՝ 11:00-17:30
Վերջին մուտքը՝ 17:00-ին
Կիրակի՝ 11:00-16:30
Վերջին մուտքը՝ 16:00-ին
Հանգստյան օրեր
Երկուշաբթի
Ամանորյա տոնական օրերին՝
աշխատանքային օրեր -
01.01-05.01 (12:00-18:00)
ոչ աշխատանքային օրեր -
30.12, 31.12