ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7

‹‹Երևան քարտը››  Երևանի պաշտոնական զբոսաշրջային քարտն է: Այն իրենից ներկայացնում է փաթեթ, որը ներառում է էլեկտրոնային քարտ, Երևանի ուղեցույց և քարտեզ, բջջային քարտ, տաքսու կտրոն, էքսկուրսիոն կտրոն և բեյջ: Համաձայն սահմանված ժամկետի՝ այն հնարավորություն է տալիս միանգամյա անվճար այցելություններ կատարել Երևանյան թանգարաններ, ժամանցի վայրեր և մասնակցել քաղաքային էքսկուրսիաների ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում: Քարտի միջոցով Դուք կարող եք օգտվել ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչերից: Քարտերը 7 տեսակ են՝ ըստ սահմանված հետևյալ տևողությունների՝ 1 օր / 24 ժամ, 2 օր / 48 ժամ, 3 օր / 72 ժամ, 5 օր / 120 ժամ, 7 օր / 168 ժամ, 10 օր / 240 ժամ և Մանկական Երևան Քարտ: Քարտը կարող է ակտիվացվել գնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում: Քարտը սկսում է գործել այն պահից, երբ թանգարան, ատրակցիոն կամ էքսկուրսիա այցելելիս նրա վրա քարտատիրոջ կամ աշխատակցի կողմից մուտքագրվում է անուն/ազգանունը, ակտիվացման ամսաթիվն ու ժամանակահատվածը և առաջին անգամ այն անցկացվում է տերմինալի (քարտը կարդացող սարքի) միջոցով: Առաջին ակտիվացումից հետո ծրագիրը սկսում է հետհաշվարկը համապատասխան քարտի վրա նշված ժամերի քանակի: Ժամանակը լրանալուն պես ծրագիրն ապաակտիվացնում է քարտի անվճար մուտքերի հնարավորությունը, իսկ զեղչերը և հատուկ առաջարկները գործում են մեկ տարի և ակտիվ են բոլոր տեսակի քարտերի համար:

Yerevan Card front    Yerevan Card back

Քարտի ունիկալ կոդը և մյուս տվյալները մուտքագրվում են համակարգ` քարտը կարդացող սարքի միջոցով, ինչի արդյունքում զբոսաշրջիկին տրվում է մուտքի հնարավորություն: Քարտերն աշխատում են NFC տեխնոլոգիայով: Մուտքի հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ է քարտը մոտեցնել կարդացող սարքին:

          ​​​Terminal Yerevan Card

Քարտն անվավեր  է համարվում, եթե հակառակ կողմում բացակայում է քարտատիրոջ անունը և ազգանունը: Քարտը չի կարող օգտագործվել այլ անձանց կողմից. այն օգտագործել կարող է միայն այն անհատը, ում անունը նշված է քարտում:   

‹‹Երևան քարտը›› նաև անվճար անցատոմս է երևանյան մետրոյում ֆիքսված քանակի երթեր իրականացնելու համար:  Ըստ ‹‹Գլոբալ Կոլիբրի›› ՍՊԸ-ի կանոնադրության դրույթների` քարտի հաշվեկշռում առկա միջոցները չօգտագործվելու դեպքում չեն կարող փոխհատուցվել կանխիկ:

Դուք հնարավորություն ունեք օգտագործել օդանավակայան/ -ից տեղափոխման ծառայությունը 2 տարբերակներից մեկով՝

​   Տարբերակ  1:  Կարող եք ‹‹Զվարթնոց›› օդանավակայանից տեղափոխվել Երևանի ցանկացած վայր կամ հակառակ ուղղությամբ 

 Տարբերակ 2: Կարող եք օգտվել քաղաքային տաքսի ծառայությունից Երևանի տարածքում, եթե չեք օգտագործել օդանավակայանի տեղափոխման ծառայությունը (երկու անվճար երթ՝ յուրաքանչյուրը 6-8 կմ սահմաններում):

Տեղափոխման մասին մանրամասն տեղեկտավություն կարող եք գտնել այստեղ:

‹‹Երևան քարտը›› հնարավորություն է տալիս նաև ստանալ զեղչեր և նվերներ ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից (սննդի օբյեկտներ, խանութներ, տարատեսակ ծառայությունների մատուցման կետեր), ինչի մասին նախoրոք նշվում է ուղեցույցում և պաշտոնական կայքէջում:

‹‹Երևան քարտն›› իր մեջ ներառում է 24 - ժամյա տեղեկատու ծառայությունը, որը Ձեզ համար անփոխարինելի ուղեկից և օգնական է քաղաքում կողմնորոշվելու համար: Ծառայությունը հնարավորություն է տալիս ստանալ անվճար տեղեկատվություն և կատարել տարբեր ամրագրումներ:

‹‹Երևան քարտ›› փաթեթում առկա բջջային քարտով դուք կարող եք անսահմանափակ խոսել մեր 24-ժամյա տեղեկատվական ծառայության օպերատորի հետ և ձեր ընտրած ‹‹Երևան քարտի›› վրա նշված օրերին ունենալ օրական 7ԳԲ անվճար ինտերնետ:    

Ինտերնետը կարող է ծառայել ‹‹Երևան քարտ››  բջջային հավելվածը ներբեռնելու և օգտագործելու համար:

Անվճար այցերը Երևանյան թանգարաններ, ժամանցի վայրեր և անվճար մասնակցությունն էքսկուրսիաներին հնարավոր է միայն քարտի վավեր ժամկետի ընթացքում, իսկ զեղչերն ու հատուկ առաջարկներն ակտիվ են նաև քարտի ժամկետի սպառվելուց հետո` 1 տարվա ընթացքում: Գործընկերների ցանկը կարող է փոփոխվել  ցանկացած պահի՝ կախված նրանց հետ ձեռք բերած պայմանավորվածությունից: Հաստատություն անվճար մուտքի իրավունք ստանալու համար պետք է դրամարկղ ներկայացնել էլեկտրոնային քարտը, որը ներառված է փաթեթի մեջ:

‹‹Երևան քարտը›› նախատեսված է միայն անհատական օգտագործման համար: Այն ‹‹Գլոբալ Կոլիբրի›› ՍՊԸ-ի սեփականությունն է: Քարտն ակտիվացնելուց հետո չի կարող վերադարձվել, փոխանցվել այլ անձի կամ փոխանակվել: Մուտքի ժամանակ  աշխատակցին քարտի հետ պետք է ներկայացնել անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ: Փաստաթղթի բացակայության դեպքում աշխատակիցը իրավունք ունի անվճար մուտքի իրավունք չտրամադրել: Վնասված, կորցված կամ գողացված քարտերը կարող են վերականգնվել հաճախորդների աջակցման կենտրոնի հետ կապվելու միջոցով:

‹‹Երևան քարտի›› ծրագրով նախատեսված կանոնները խախտելու դեպքում քարտը կարգելափակվի:

Տվյալ տարում ներառված ծառայությունները կարող են անվավեր լինել հաջորդ տարվա համար գնված քարտով:

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
35 USD
1 օր / 24 ժամ -
30 USD
2 օր / 48 ժամ -
45 USD
2 օր / 48 ժամ -
36 USD