Մասնակցե՛ք ամենահայտնի էքսկուրսիաներից մեկին ԱՆՎՃԱՐ Երևան Քարտ փաթեթում առկա կուպոնով:
Դուք կարող եք մասնակցել ստորև նշված 2 էքսկուրսիաներից որևէ մեկին:
Էքսկուրսիա 1: Գառնու տաճար, Գեղարդի վանք, Լավաշի պատրաստման վարպետաց դաս և համտես
Սկիզբ |
Տևող. |
Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար |
Գինը Երևան Քարտով/ դրամ |
10:00 |
5 ժամ |
8000 |
ԱՆՎՃԱՐ |
Հասանելիությունը |
Երկ |
Երք |
Չոր |
Հնգ |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
01.03.2020 - 10.11.2020 |
|
|
|
|
|
|
|
01.05.2020 - 01.10.2020 |
|
|
|
|
|
|
|
11.11.2020 - 28.02.2021 |
|
|
|
|
|
|
|
Դուք մտադիր եք անցկացնել Ձեր հանգիստը Հայաստանու՞մ: Ուրեմն բաց մի՛ թողեք Ձեր հնարավորությունը մասնակցել ամենատպավորիչ էքսկուրսիաներից մեկին: Դուք հնարավորություն կունենաք վայելելու Գառնու հեթանոսական տաճարի հրաշալի տեսարանը, տեսնել Գեղարդի վանքը, այնուհետև անցկացնել հիասքանչ ժամանց թոնրի շուրջ՝ լավաշի պատրաստման և համտեսման ընթացքում:
Կանգառ 1: Գառնու տաճար
Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին Տրդատ 3-րդ թագավորի օրոք: Սա Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Քրիստոնեության ընդունումից հետո այդ դարձել է թագավորական նստավայր: Այն ավերվել է 1679 թվականին երկրաշարժի հետևանքով: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված էր արևի աստված Միհրին:
Կանգառ 2: Գեղարդի վանք
Գեղարդի վանքը Հայաստանում ամենաճանաչված միջնադարյան ճարտարապետական կառույցներից մեկն է: Գեղարդը լիովին կառուցված է քարանձավում և կոչվում է ‹‹այրիվանք››: Այս վանքը հիմնադրվել է 4-րդ դարում: Գեղարդի վանական համալիրի անունը գալիս է վիեննական նիզակ/ գեղարդ (Լոնգինի նիզակ) բառից, որով խաչի վրա Հիսուս Քրիստոսի կողը խոցեցին: Ներկա պահին այդ նիզակը պահվում է Էջմիածնի գանձարանում: Գեղարդի համալիրը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Կանգառ 3: Լավաշի պատրաստման վարպետաց դաս և համտես
Գառնու տաճարից ոչ հեռու (ոտքով մոտ 10 րոպե հեռավորության վրա) բոլորս միասին կուղևորվենք մի գողտրիկ ռեստորան՝ տաճարի զարմանահրաշ տեսարանով, որտեղ ոչ միայն կհանգստանաք, այլև ներկա կգտնվեք լավաշ թխելու խոհարարարական վարպետության դասին, և իհարկե, կհամտեսեք թարմ թխված ավանդական հայկական լավաշը:
Էքսկուրսիա 2: Էջմիածին (Մայր տաճար, Գանձարան-թանգարան, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե), Զվարթնոցի տաճար
Սկիզբ |
Տևող. |
Գինը, ՀՀ դրամ/ 1 անձի համար |
Գինը Երևան Քարտով/ դրամ |
10:00 |
5 ժամ |
7000 |
ԱՆՎՃԱՐ |
Հասանելիությունը |
Երկ |
Երք |
Չոր |
Հնգ |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
01.03.2020 - 10.11.2020 |
|
|
|
|
|
|
|
11.11.2020 - 28.02.2021 |
|
|
|
|
|
|
|
Կանգառ 1: Սբ Հռիփսիմե եկեղեցի
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Կոմիտաս Ա Աղցեցու կողմից: Եկեղեցին կառուցվել է կույս Հռիփսիմեի նահատակման վայրում: 2000 թվականին եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում են թաղված երկու հայ ականավոր կաթողիկոս Կաթողիկոս Աստվածատուր (1715-1725) և Կաթողիկոս Գարապետ II (1725-1729):
Կանգառ 2: Էջմիածնի Մայր Տաճար
Դուք կայցելեք Էջմիածին քաղաք և Էջմիածնի Մայր Տաճար: Ըստ առաջին հայոց հայրապետի (ամենայն հայոց կաթողիկոս) ՝ Գրիգոր Լուսավորչի երազում տեսած Հիսուսի իջման վայրում էլ կառուցվել է աշխարհի ամենահին մայր տաճարներից մեկը՝ Էջմիածնի Մայր տաճարը, որը համարվում է նաև անտիկ Հայաստանի առաջին մայր տաճարը: Եկեղեցին կառուցվել է 301-303 թվականներին: Տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Կանգառ 3: Սուբ Գայանե եկեղեցի
Սուրբ Գայանե տաճարը կառուցվել է սուրբ Գայանե կույսի և իր 2 ընկերուհիների նահատակման վայրում: Տաճարը կառուցվել է 7-րդ դարում 4-րդ դարում կառուցված ժամատան վայրում: Եկեղեցին համարվում է հայ ճարտարապետության եզակի և լավագույն օրինակներից մեկը: Սուրբ Գայանեի մասունքները պահվում են տաճարի հարավային մասում՝ խորանի կողքին:
Կանգառ 4: Զվարթնոցի տաճար
Քրիստոնեական պատմությունն ուսումնասիրելուց հետո Դուք կարող եք այցելել նաև ճարտապետական եզակի կառույց համարվող և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում ընդգրկված Զվարթնոց տաճար: Տաճարի վայրում է գտնվել հեթանոսական Տիր աստծո մեհյանը: Այնուհետև, 7-րդ դարում կարուցվել է Զվարթնոցը կամ Սուրբ Գրիգոր տաճարը: Այժմ պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, խոյակները, խարիսխները, արևի քանդակազարդ ժամացույցը, որմնանկարի, խճանկարի և այլ մնացորդները։
Ինչ է ներառում |
|
Էքսկուրսավարի ծառայություն՝ ռուսերեն / անգլերեն |
![]() |
Ներառված թանգարանների մուտքերի տոմսեր | ![]() |
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ | ![]() |
Անվճար Wi-Fi ավտոմեքենաներում | ![]() |
Ջուր | ![]() |
Բաղրամյան 2/80
+374 43 88-44-55
www.yeranitravel.com
Աշխատանքային օրեր
Ամեն օր` 08:00 - 22:00
Նախապես զանգահարեք և
պայմանավորվեք այցելության
օրվա և ժամի համար:
Էքս.-երը հասանելի են 11.11-29.02
Էքս.-երի հասանելիությունը
ամանորյա տոնական օրերին.
Էքսկուրսիա 1: դեկ. 30, հունվ. 2-6
Էքսկուրսիա 2: դեկ.31, հունվ. 2-6